Պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ. Տեր Թադեոս քահանա

2 Օգոստոսի, 2025

Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը գրում է.

«Ցավոք, մեզ համար այլևս նորություն չէ, երբ պետական որոշ պաշտոնյաներ խոսում են փողոցի բառապաշարով և նվազագույն հարգանք անգամ չեն դրսևորում այն մարդկանց հանդեպ, որոնք տարբեր կարծիք ունեն և կարող են հավասարապես օգտվել ազատ խոսքի իրավունքից։ Որոշներն էլ մոռանում են, թե ինչ կառույցի մասին են խոսում. կարծես թե չեն էլ պատկերացնում՝ ինչ է Եկեղեցին, ինչ է Պետությունը։ Կամ՝ երբ խոսում են ինչ-որ իրավական հարցերից, իրապես չգիտե՞ն, թե ինչ հետևանքներ ունի իրավական գործընթացները չհարգելը։ Պարզ քաղաքացիների դեպքում գուցե վաղ է ակնկալել բարձր իրավագիտակցություն, սակայն պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ։ Չէ՞ որ «ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»։

Այնուամենայնիվ, մեր լավատեսությունն այնքան մեծ էր, որ հույս ունեինք, թե որոշ պաշտոնյաներ իրենց ընտանիքներում սովորած կլինեն հարգանք դրսևորել իրենցից ավագների հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր այս երկրում կարևոր վաստակ ունեն՝ անկախ քաղաքական ու գաղափարական տարբերություններից։ Ափսոսում ենք, որ այդ լավատեսական սպասումներն էլ աստիճանաբար մարում են։

Թերևս, ճիշտ էլ չէ արձագանքել բոլոր նրանց, ովքեր անհարգալից, վիրավորական խոսքով են անդրադառնում Եկեղեցուն և հոգևորականությանը, մեր Հայրենիքի համար կարևոր դերակատարություն ունեցած անձանց՝ տարածելով ատելության խոսք ու խեղաթյուրված տեղեկություն։ Փոխարենը՝ պետք է աղոթել, որ Աստված իմաստնություն պարգևի այս անձանց, որպեսզի կարողանան տարբերել բարին չարից, պետության իրական շահը անձնական շահից։

Եկեք մեր մտածումներն ու խոսքերը կշռենք Հակոբոս առաքյալի ավանդած պատգամով. «Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։ Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։ Այս իմաստությունն ի վերուստ չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվական, որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։ Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։ Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։13-18)»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...