Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը

27 Հունվարի, 2026

Այսօր Մասյացոտնի թեմում տեղի ունեցավ քահանայից երկրորդ ժողովը՝ նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի։ Ժողովի մեկնարկից առաջ կատարվեց աղոթք՝ Հանգստյան ժամերգությունից, թեմի հովվական ծառայության անխոչընդոտ և խաղաղ ընթացքի համար։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդական ծրագրերի կազմակերպմանն ու ակտիվացմանը՝ որպես Եկեղեցու առաքելության զորացման և շարունակականության կարևոր ուղղություն։

Ժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև վերջին օրերին արձանագրված մտահոգիչ երևույթներին, երբ տարբեր համայնքներում փորձեր են կատարվել խոչընդոտելու մի շարք քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայությունը։

Ժողովն ավարտվեց մտքերի փոխանակմամբ և բուռն քննարկումներով։ Առաջնորդական տեղապահը լսեց քահանաների բարձրացրած հարցերը՝ համապատասխան եզրահանգումներով։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կոռուպցիա` քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. Ասուլիս

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կոռուպցիա` քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. Ասուլիս

Տեղի է ունենում ԱԺ ‹‹Ուժեղ Հայաստան›› խմբակցության պատգամավորներ Լիանա Մանուկյանի, Հասմիկ Ենգոյանի, Լենա Մաթևոսյանի մամուլի ասուլիսը։ Թեման՝ «կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն»։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։ Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես...

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Երեկ լրացավ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Գործող օրենքով ՍԴ նախագահը...

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և «Starlink»-ից՝ Զելենսկու դժգոհության պատճառով։  ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ գրում է Politico-ն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները...

Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

  «Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։ Ես նորից եմ...