Աղոթենք, որ Աստված իմաստություն տա բոլոր մոլորյալներին. Տեր Տրդատ քահանա Օհանյան

12 Հունվարի, 2026

Տեր Տրդատ քահանա Օհանյանը վերահաստատում է իր անմնացորդ, աներկբա և անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Եկեղեցու ճշմարիտ հավատացյալ հայորդիներին, հավատրմությունը Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իր ուխտին և որդիական խոնարհումը առաքելական հաջորդականության կրող և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Վերահաստատում կոչման և ուխտի, որի կարիքը և անհրաժեշտությունը երբեք չպետք է առաջանար, քանի որ ամեն մի քահանայի, ինչու չէ, նաև հավատացյալի կոչման և ուխտի անբաժան մասն է իր հավատարմությունը Մայր Եկեղեցուն, սրբազան ավանդությանը, կանոններին և այդ կանոնների համաձայն ընտրված Հովվապետին: Միանալով իրենց կոչմանը և ուխտին հավատարիմ հոգևոր եղբայրներիս՝ ես՝ Տ. Տրդատ Քհն. Օհանյանս, վերահաստատում եմ իմ անմնացորդ, աներկբա և անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Եկեղեցու ճշմարիտ հավատացյալ հայորդիներին, հավատրմությունը Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իմ ուխտին և որդիական խոնարհումը առաքելական հաջորդականության կրող և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Միանշանակ դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու բոլոր կործանարար գործընթացներին: Այս վերահաստատումը աղաղակ է ուղղված շատերին՝ «Ետևս գնա, սատանա՛» :

Մենք ուրախությամբ իրար «Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ» փրկարար ավետիսը փոխանցելու փոխարեն, որոշ «բարեփոխիչ ուՂտավորների» պատճառով ստիպված ենք մտնել իրենց իսկ հաստատած չափանիշներով սևի կամ սպիտակի մեջ: Ո՛չ, ես հրաժարվում եմ իրենց սահմանած այդ և մյուս բոլոր բաժանումներից: Ինձ համար մեր ազգի մեջ չկա սև և սպիտակ: Ես պատկանում եմ իմ Մայր Եկեղեցուն և տառապյալ, սակայն վերազարթոնքի և միասնության հույսը երբեք չկորցրած, միշտ պայքարող աշխարհասփյուռ հայ ազգին: Ես մի կաթիլ Սուրբ Մյուռոնն եմ Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցու և մի բուռ հողն եմ մեր նահատակ սրբերի ու անմահ հերոսների արյամբ սրբացած հայրենիքի: Ինձ համար չկան սևեր և սպիտակներ: Բոլորս էլ Սուրբ Մյուռոնով դրոշմված զավակներն ենք Մայր Եկեղեցու և սրբացած հայրենիքի: Բոլորս էլ եղբայրներ և քույրեր ենք Քրիստոսով և մեր ազգային ինքնությամբ: Տարբերությունն այն է, որ կան մոլորյալներ, ուխտադրուժներ և հավատարիմներ, անզգամներ և պարկեշտներ, ոխակալներ և անոխակալներ, մեղքի ու չարի գերիներ և զղջացողներ, դավաճաններ և նվիրյալներ, կործանողներ և կառուցողներ, խավարասերներ և լույսի որդիներ, «ես»-ը պաշտողներ և «մենք»-ը գովերգողներ…: Պետք է ընդամենը աղոթել բոլորի համար և չգայթակղվել: Պողոս առաքյալի «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա. Կոր 14:33) այս խոսքերը թող մեզ օգնեն տեսնելու և մերժելու պառակտման և կործանման տանող ճանապարհները:

Սիրելի՛ հավատավոր քույերեր և եղբայրներ, խոնարհաբար խնդրում եմ, եկեք չչարանանք մոլորյալների և մեկս մյուսի նկատմամբ, այլ չարությանը պատասխանենք բարությամբ, թշնամանքին՝ խաղաղությամբ, հայհոյախոս բերաններին՝ աղոթքով, պառակտմանը՝ միասնությամբ և ամեն ինչում փնտրենք մեր հայրենիքի, ազգի և Մայր Եկեղեցու հզորացումը և միասնությունը:

Անկախ ամեն ինչից հիշենք, որ մեկ փոքրիկ ազգ ենք, և մեր փրկությունը մեր միասնության մեջ է: Չմոռանալով Ապաշխարհության Սուրբ Խորհուրդը ՝ աղոթենք, որ Աստված իմաստություն տա բոլոր մոլորյալներին, որպեսզի անկեղծ զղջումով և ապաշխարությամբ վերադառնան իրենց Մայր Եկեղեցու կանոններին և իրենց ուխտին: Եւ հիշենք, որ Եկեղեցու ինքնամաքրումը և բարեփոխումը միշտ եղել և շարունակում է լինել արդիական և այն չդադարող գործընթաց է, որը կատարվում է Աստծու օրհնությամբ և բացառապես եկեղեցու ներսում ՝ ըստ հաստատված կանոնների:

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»,- գրել է Տեր Տրդատը։

Նմանատիպ նյութեր

Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան 

«Արդարադատության շատ ակնկալիքներ չկան։ Իհարկե, միշտ գալիս ես դատարան, ակնկալիքը այն է, որ կիրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով արդեն ութ տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը, ու առանձնապես դրական...

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասի իր ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Մենք համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին»,-նշել են ՌԴ...

Այնքան են լկտիացել, որ ԱԺ ամբիոնից են նման հայտարարություններ հնչեցնում․ Գրիգորյանը՝ ՔՊ-ականների մասին 

  «Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու, պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության...

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Բադալյան

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Բադալյան

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Հասկանալի է ադրբեջանցիների ոգեւորությունը։ Եվ այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի հարցը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի...