Մարդիկ պարտքով սնունդ են գնում, պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին բարձրանում են․ Դանիելյան

17 Սեպտեմբերի, 2026

Ընդդիմադիր գործիչ Գառնիկ Դանիելյանը վարչապետի, նախագահի, նախարարների ու մյուս պետպաշտոնյաների աշխատավարձի հերթական բարձրացմանն է անդրադարձել՝ գրելով․

«2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան։

Կաճեն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատախազների և մարզպետերի աշխատավարձերը։

Կկրկնապատկվեն և նույնիսկ կեռապատկվեն համայնքների ղեկավարների աշխատավարձերը։

Ու սա այն դեպքում, երբ 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, երբ աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։

Ավելին՝ 21-րդ դարում Հայաստանում արձանագրվում են սովից մահվան դեպքեր։

2021 թվականի նախընտրական ծրագրով խոստացել էիք մինչև 2026 թվականը կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը։

Աղքատությունը կրկնակի չնվազեց, բայց փոխարենը դուք սկսեցիք ավելի բարեկեցիկ ապրել։ Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը։

Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։

Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյոք առաջին հերթին պե՞տք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։

Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա։

Քաղաքացիները հաճախ հիասթափվում և հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև անարդարության զգացումից։

Այսպիսի որոշումները էլ ավելի են խորացնելու սոցիալական անարդարության զգացումը»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք. Սամվել Կարապետյան

Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք. Սամվել Կարապետյան

Գոր ունենք այսօրվա Հայաստանի դատաիրավական համակարգի հետ, դրա համար էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշման։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Տրամադրվածությունը շատ...

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին: Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր...

Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել

Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին ժամը 16:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով, սակայն, անճանաչելի է, և...

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Իրանի դեսպան

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Իրանի դեսպան

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով, «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի...

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա...