Պատճառներն անհասկանալի են, թերևս ես կայցելեմ Վրաստան՝ հարցերը արդեն տեղում լուծելու. Գևորգ Պապոյան

15 Մայիսի, 2025

Որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, խնդիր լուծված չէ, որովհետև խնդրի լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ հասկանանք, թե ինչն է պատճառը։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեպի ՌԴ կոնյակի սպիրտ արտահանող հայկական բեռնատարները Վրաստանում կանգնեցնում են, պոկում են պլոմբները, նմուշառում են վերցնում և ուղարկում անալիզի, մինչդեռ այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։

«Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերևս ես կայցելեմ Վրաստան՝ հարցերը արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...