«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ»

24 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին, կարելի է ասել՝ հերթական անգամ, Նիկոլ Փաշինյանը նորից հայ ժողովրդին ահաբեկում էր պատերազմով: Ավելին, Փաշինյանը կոնկրետ ժամկետ նշեց՝ սեպտեմբեր: Պարզ է, թե ինչու սեպտեմբեր, որովհետև երբ հունիսի 7-ի ընտրություններից հետո Փաշինյանը մերժվի, նոր իշխանության ձևավորումը կլինի այդ ժամանակ:

Գործնականում Փաշինյանն անընդհատ վախեցնում է պատերազմով, եթե իրեն մերժեն: Երեկ նույն սպառնալիքները ԱԺ-ում կրկնեց նաև Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարարը: Բայց ի՞նչ է սա նշանակում:

Սրա հետ կապված՝ այս օրերին բազմաթիվ հարցադրումներ են հնչում: Օրինակ՝ արդյո՞ք սա նշանակում է բաց ակնարկ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկորցնի իշխանությունը: Կամ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի ինչ-որ ավելի խորքային ու ահավոր զիջումների պայմանավորվածություններ, որոնց ետևից Ադրբեջանը «կգա», եթե Փաշինյանն այլևս իշխանություն չլինի: Այս իշխանությունների պարագայում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն, ինչ էլ լինի, իրականում հասկանալի է, որ Փաշինյանը պարզապես ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, իրեն ներկայացնում է որպես «խաղաղության ուժ», մյուսներին՝ «պատերազմի»: Ժամանակին՝ 1998-ին, ասացին, թե՝ «պատերազմի կուսակցությունը» հաղթեց «խաղաղության կուսակցությանը», դրանից հետո 20 տարի խաղաղություն էր: Իսկ երբ, այսպես ասած, «խաղաղություն բերող» «լայթ» տարբերակը եկավ իշխանության, կարճ ժամանակ անց պատերազմ եղավ: Պատերազմներ: Ստացվում է, որ «խաղաղության կուսակցությունները» պատերազմ են բերում, «պատերազմի կուսակցությունները»՝ խաղաղությո՞ւն:

Պատերազմի թեման ընտրություններից առաջ քվե պլոկելու, հանրության զգացմունքների վրա խաղալու, հասարակությանն ահաբեկելու և այդ հույզերը շահագործելու համար է Փաշինյանն օգտագործում:

Հա, ի դեպ, Փաշինյանը պատերազմ սկսվելու ժամկետն իմանալու առումով ասում է՝ այսքան տարի վարչապետ եմ, դա էլ չիմանա՞մ: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, 2020-ի պատերազմի մեկնարկի մասին էլ է իմացե՞լ (զգուշացված եղել): Գուցե Ջերմուկի վրա հարձակման օրն էլ է իմացե՞լ: Հետաքրքիր վիճակ է ստացվում, այնպես չէ՞:

Նմանատիպ նյութեր

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի...

Էլեկտրական ավտոմեքենաների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 5-ը ներառյալ

Էլեկտրական ավտոմեքենաների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 5-ը ներառյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026...

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է, 2026 թվականին այդ ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի...

ՔՊ-ական փոխխոսնակը սուտ լուրեր հայտնելուց լավ է, պատասխան տալուց՝ ոչ

  ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը խորհրդարանիամբիոնից հայտարարել էր, թե՝ երիտասարդ տարիքում Լևոն Քոչարյանի համար հարցերը ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն էր լուծում։ Եվ իբր ապացույց՝ ասել․ «ողջ քաղաքը գիտի» Լևոն Քոչարյանը դա համարել էր...