ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

10 Սեպտեմբերի, 2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։

Քերին իր խոսքը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել գերության մեջ։

Ադրբեջանը շարունակում է պահել հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։

«Ways and Means» հանձնաժողովը իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության ոլորտում, և Քերին կարևոր ռեսուրսների ու մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում Ադրբեջանի գործողությունները արձանագրեց պաշտոնական քննարկման մակարդակում։

Նմանատիպ նյութեր

Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան

Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող քաղաքացիներ են։ Իմացած եղեք՝ սա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Սա...

«ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո»

«ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո»

ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից ոմանք և որոշ պատգամավորներ կգործուղվեն տարբեր երկրներ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ԱԺ-ից։ «Կրոնների և պառլամենտարիզմի երկխոսության վերաբերյալ Միջխորհրդարանական միության կոմյունիկեների...

Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան

Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայերն իրար են ուտում՝ օգնելով ադրբեջանական և թուրքական քարոզչությանը, ադրբեջանն ավելի առաջ է անցնում՝ համաշխարհային հայությանը մեկուսացնելու գործում։ Ադրբեջանական այս կայքը սկսել է քարոզչական մի աշխատանք, որի...

Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի համար հիմք է հանդիսացել քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ։ Այս մասին տեղեկանում ենք...

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով մաքսանենգության համար։ APA -ի փոխանցմամբ՝ նախկին հյուպատոս Սուլթան Գասիմովը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել։ Քրեական գործը քննել է դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել...