Պարտադի՞ր է ՀՀ-ի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմինչով նշել․ Քրիստինե Վարդանյան

14 Սեպտեմբերի, 2026

 

«Պարտադի՞ր է Հայաստանի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմ ինչով նշել։ Այսինքն՝ դա պարտադիր պայման է՞․ ուրիշ օր չկա՞ այդ 365 օրվա մեջ։ Սա՝ ռեմարկի կարգով։

Ես իսկապես այս հարցի քննարկումը, խոշոր հաշվով, իմաստալից չեմ համարում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, ինչ տեքստի վրա ուզում է, թող երդվի։ Ուզում եք՝ ընդհանրապես երդվեք, որ պետք է գործեք միայն հանուն սեփական բարեկեցության, խոշոր հաշվով՝ տարբերություն չի լինի։ Բայց մի քանի մտքի, որ այստեղ հնչեցին, ամեն դեպքում ուզում եմ անդրադառնալ։

Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ իրավունքով, ի՞նչ համարձակությամբ, կարելի է ասել՝ նույնիսկ լկտիությամբ, հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետությունն իր մեջ ներառում է «ազգ», «հայրենիք» հասկացությունները։ Ո՞նց է ներառում, մի հատ կբացատրե՞ք։ Տասնյակ անգամներ այստեղից խոսել ենք․ հենց հիմա Հայաստանի Հանրապետությունում ապրում է շուրջ 150 000 արցախահայ։ Իրենք ասում են․ «Իմ հայրենիքն Արցախն է»։ Հայաստանի Հանրապետությունն Արցախը ներառո՞ւմ է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP, բայց մեր հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել։ Միջանցքը նա հանձնեց, բայց գլոբալ խնդիրները...

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի...

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...