Պարոնյան-Դեմիրճյան խաչմերուկից դեպի Պարոնյան-Լեո խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով

22 Սեպտեմբերի, 2025

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան — Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան — Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով:

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են...

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել...

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ղազախստանի...

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Տաջիկստանի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Էմոմալի Ռահմոնը...