Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, լավ կլինի զբաղվեք Ձեր ոլորտով․ Տեր Սահակ

8 Օգոստոսի, 2025

Տեր Սահակ Սահակյանը գրում է.

«Վերջերս Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։

Լրահոսը դիտելով և մեր օրերում ոչ այնքան պոպուլյար բանականությանը օգնության կանչելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր պետությունը կանգնած է տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ՝

— արտահանման և ներկրման խնդիրներ,

— պարենային անվտանգության խնդիրներ,

— գնաճ։

Այս շարքը մասնագիտական շրջանականները կարող են շատ ավելի մանրամասն ներկայացնել։

Նման պայմաններում էկոնոմիկայի նախարարի կողմից կուսակրոնության կամ եկեղեցական կարգապահական հարցով մտահոգվելն ու զբաղվելը ոչ միայն տեղին չէ պետական պաշտոնյայի համար, այլև կարող է ընկալվել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Եկեղեցու բարեկարգումն ու ներքին կարգապահական խնդիրների լուծումը Եկեղեցու և դրա բարձրագույն իշխանության գործն է։ Էկոնոմիկայի նախարարը լավ կլինի, որ զբաղվի իրեն վստահված ոլորտով։ Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, այլ օժտել են էկոնոմիկայի նախարարի լիազորություններով»։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...