Պարգևավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին. «Հրապարակ»

19 Փետրվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում չեն դադարում բողոքներն ու քննարկումները՝ կապված պարգեւավճարների տարեվերջյան սկանդալի հետ: Ինչպես գրել էինք՝ պարգեւավճարների երկրորդ սերիան է սպասվում, քանի որ «պիլոտային ծրագիր» կոչված այս ապօրինի նորամուծության շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդների հասնող պարգեւավճարները 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, իսկ երկրորդ կիսամյակի «փայլուն աշխատանքի» համար հասանելիք նույնքան շռայլ գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են առաջիկայում։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրությունն է բզկտել` պառակտել, բաժանել նախկիններ-ներկաներ, նիկոլականներ-ընդդիմադիրներ, հայրենասերներ-անհայրենիքներ… ճամբարների, այլեւ պետական ապարատի աշխատողներին է իրար դեմ հանել: Այժմ պետական բյուջեից սնվողների երկու բանակ է ձեւավորվել` անբացատրելի բարձր վարձատրություն ստացողների վերնախավ եւ ցածր վարձատրվողների ստորին խավ, որն ամբողջ ընթացիկ գործն անում է, բայց դրա դիմաց ղեկավարներից տասնապատիկ ցածր է ստանում»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...