«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։ Հատկապես ակտիվ են եղել մարզերում, օրինակ՝ Արարատ քաղաքում, որտեղ մշտապես 1-2 պարեկային մեքենա է հերթապահում, երեկ 5-6-ն էին։ Իրար հերթ չտալով` կանգնեցրել են մեքենաները, ստուգել։ ՆԳՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք․ «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությունն են իրականացնում»։
Մեզ պատմեցին, որ վարորդական քննություններն են խստացրել անկախ նրանից՝ թեկնածուն պատրաստ է, թե ոչ, կտրում են, որ դատարկ բյուջեն լցնեն, քանի որ յուրաքանչյուր քննության մասնակցելուց անձը վճարում է անում. ինչքան շատ է քննություն հանձնում, այնքան շատ է վճարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը
Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...





