Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»

9 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել:

Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։

Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի զօրուգիշեր հերթապահում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հարեւանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ իշխանությունը Կարապետյանի գրասենյակների դիմաց ծպտված «ռազվեդչիկներ» էլ է կարգել, որ ելումուտ անող մարդկանց ֆիքսեն, գտնեն, փորձեն դուրս գալ նրանց հարազատների ու ընտանիքների վրա` վախեցնեն ու բացատրական աշխատանքներ տանեն նրանց հետ»։

Նմանատիպ նյութեր

Հունիսի 28-ին կենտրոնական մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ վազքի մրցույթ է

Հունիսի 28-ին կենտրոնական մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ վազքի մրցույթ է

Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ 06:30 - 09:00 ▫️Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց) ▫️ Փավստոս Բուզանդի փողոց...

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։ Նրա փոխանցմամբ՝...

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ՌԴ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին որոշումը հարվածեց արտահանման հիմնական դիրքերին՝ բանջարեղենին, մրգերին ու ծաղիկներին, և ուժգնացրեց հարցերն այն մասին, թե որքանով է Հայաստանը պատրաստ արտաքին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

Իրավապահներն այսօր խուզարկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկությունը։ Մանրամասները՝ ուղիղ...