Պառավաքարի ջրամբարում ձկների մասսայական սատկելը կապ ունի՞ ձեռնոցի գործարանից արտանետումների հետ. Ոսկան Սարգսյան

17 Մայիսի, 2025

«3 օր առաջ Բերդ համայնքի Պառավաքարի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել։ Բերդ համայնքի բնակիչները կասկած են հայտնում, որ ձկները կարող էին սատկել Պառավաքարի ձեռնոցի գործարանից քիմիական արտանետումների հետևանքով։ Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ անցած տարվա աշնանը Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանից Տավուշ գետ նետված արտանետումների հետևանքով գետում ձկների զանգվածային անկում է եղել»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա մանրամասնում է.

«Նույն պատճառով Բերդ քաղաքի այգիները Տավուշ գետի ջրով ոռոգելուց հետո պտղատու ծառերի բների մոտ փառակալում է առաջանում։ Բերդի բնակիչները հայտնում են, որ ձեռնոցի գործարանից արտադրական կեղտաջրերը թափվում են գետ։ Նրանց խոսքերով՝ ձեռնոցի հումքի համար նախատեսված կոճղերը գործարանը հետո անվճար տրամադրում է գործարանի աշխատողներին, նրանք դրանք այրում են, քաղաքում տարածվում է քիմիական ինչ-որ նյութի ծանր հոտը։ Բերդի բնակիչները կասկածներ ունեն, որ համայնքում մանկական հիվանդություններով հիվանդացածների թիվն աճել է , և դա կապ ունի ձեռնոցի գործարանից արտանետումների հետ։ Պառավաքարի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը հաստատեց, որ գյուղի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել, ասաց, որ հիմա էլ ջրամաբարի ափին շշմած ձկներ կան․։ Նա ասաց, որ Պառավաքարի ձեռնոցի գործարանի արտանետումները ձոր են լցվում, Հախում գետ չեն հասնում, ջրամբար չեն լցվում։ Մարգարյանը հայտնեց , որ ջրամբարում ձկների անկման դեպքին բնապահպանական տեսչությունը տեղյակ է։

Զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։ Նա ասաց, որ իրենք արտադրության մեջ միայն բնական կաուչուկ են օգտագործում, վնասակար արտանետումներ չեն անում, խորհուրդ տվեց պարզել, թե Պառավաքարի ջրամբարում ձկների անկումը կապ ունի՞ այնտեղ պայթուցիկի օգտագործմամբ ձկնորսության հետ,։ Եզեկյանը սխալ համարեց մանկական հիվանդությունները կապել իրենց գործարանի գործունեության հետ, հայտնեց նաև, որ Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է ։ Մ․ Եզեկյանը շեշտեց այն կարևոր դերը,որ իրենց ձեռնարկությունը կատարում է Բերդի սահմանագոտում աշխատատեղեր ապահովելու համար։

Կարծում եմ, որ բնապապանական պետական տեսչությունը պետք է համալիր ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ նախաձեռնի, որոնց արդյունքով պարզի, թե Բերդ համայնքում գործող ձեռնոցի գործարանների արտանետումները վտանգավո՞ր են շրջակա միջավայրի, բնակիչների առողջության համար, թե՝ ոչ»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...