Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում. «Փաստինֆո»

26 Փետրվարի, 2026

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարենի գյուղում՝ Լոռի Բերդ համայնքում օրերս համայնքի թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կգ֊ոց սննդի փաթեթներ։ Դրանք  բաժանվել են համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ ակտիվ համագործակցության շրջանակներում։

Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի ստորագրել է Ազգային Ժողովի ընտրությունների նշանակման օրը, ինչը ենթադրում է, որ այս կամ այն քաղաքական ուժի հետ ասոցացվող բարեգործության կազմակերպությունները չեն կարող բարեգործությամբ զբաղվել, դա կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Տվյալ պարագայում՝ բարեգործության մասին հայտարարությունը հրապարակվել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ 3 օր առաջ՝ կցելով նաեւ սննդային օգնության փաթեթները, իսկ դրան նախորդող մի քանի այլ  հրապարակումներ վերաբերում էին արդեն Սուրեն Պապիկյանի գործունեությանը. համայնքապետարանը հայտնում էր, թե որքանով են հպարտանում Պապիկյանով։  Նման պայմաններում շատ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասել, որ համայնքապետարանը չի ասոցացվում որեւէ քաղաքական ուժի հետ, երբ լծված են կոնկրետ քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյայի քարոզչության գործին։
Ի դեպ,  «Մեսենքինդերեն» ընկերությունը  հոլանդական է, որը ակտիվ գործունեություն է իրականացնում, Ալբանիայում, Մոլդովայում և Հայաստանում, դե իսկ Հայաստանում մոլդովական սցենար կիրառելու հնարավորության ջատագովը  հենց ՀՀ իշխանություններն են։

«Փաստինֆոն» փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ և ճշտել, թե բարեգործության օրենքի արգելքի մասին տեղյա՞կ է, թե ոչ։ Զրույցի սկզբում Ներսիսյանն ամենևին էլ դեմ չէր մեզ հետ զրուցել, սակայն երբ տեղեկացրինք, թե որն է լինելու զրույցի թեմա՝ պարզվեց Ներսիսյանի մոտ հրատապ խորհրդակցություն կա ու նա շտապես անջատել լսափողը՝ խոստանալով քիչ անց կապ հաստետել մեզ հետ։

Հետադարձ զանգ Ներսիսյանից մենք իհարկե չստացանք, սակայն զրույցից վայրկյաններ անց համայնքապետարանի էջից անհետացան բարեգործության մասին գրառումը և լուսանկարները, որոնք իհարկե մենք հասցրել էինք պահպանել։ Ստացվում է, որ համայնքապետարանում հրաշալի գիտակցում են, որ բարեգործությունն այս փուլում կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Հ. Գ.

Նյութն արդեն հրապարակված էր, երբ մեզ հետ կապ հաստատեց համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ պնդելով, թե բարեգործական ծրագիրն իրականացվել է  հունվարին։ «Պարզապես  կազմակերպությունները դոնորների հետ պետք է համաձայնեցնեին, թե ինչ տարբերակով են ցանկանում, որ մենք իրենց շնորհակալություն հայտնենք՝ մենք ավելի ուշ ենք ստիպված եղել հրապարակումն  անել։ Սա մեր շնորհակալության ձևն էր՝ այդ կազմակերպություններին։

Շաբաթ- կիրակի եկել են, բաժանել ու գնացել, ասում էին՝ մենք կասենք, ոնց անենք ու մոտ 20 օր ուշացած են ասել, բայց հետո որոշվեց, որ պետք է հեռացնենք էջից ու այսօր արդեն հեռացրել ենք»,-ասաց նա։

Նկատենք, որ նյութը հեռացվել է մեր զանգից րոպեներ անց, իսկ համայնքապետը հետ է զանգել՝ մեկնաբանության համար, արդեն ժամեր անց։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Կառավարության վաղվա որոշմամբ պետք է փոփոխություն կատարի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում։ Այս մասին փոխանցում է ArmLur.am-ը: Կայքի տեղեկություններով  Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ...

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։ Մարդու իրավունքների պաշտպան...

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴՈՒ ՄԱՏԸ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ Ավտոբուսը կանգնում է, դռները բացվում են ու սկսվում է ամենօրյա սովորական դարձած «դժոխքը»․ չափից շատ լցված տրանսպորտում՝ անվերջ...

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող...

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։...