Պահանջում ենք ՀՀ իշխանությունից՝ հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը․ Հայտարարություն

31 Հուլիսի, 2025

«Իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի՝ եկեղեցին հոգևորականներից «պաշտպանելու» մասին հայտարարությունը նույնքան անտրամաբանական է, որքան հիվանդանոցը «պաշտպանել» բժիշկներից և դպրոցը՝ ուսուցիչներից»,- հայտարարել է Հայոց եկեցեցու պահպանության համահայկական խորհուրդը։

Հայտարարությունում նշված է նաև․

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը՝ իբրև թե «եկեղեցին պաշտպանելու» վերաբերյալ հենց իր իսկ հոգևորականությունից։ Սա ոչ թե բարոյականության մասին խոսք է, այլ պետության կողմից հավատքը «չափելու» և եկեղեցու ներքին կյանքը վերահսկելու բացահայտ կամայական փորձ։

Ցավոք, Ալեքսանյանի մեկ նախադասությունը ոմանց մտածողության հայելին է՝ պետությունը դրվում է եկեղեցուց վեր, իսկ կուսակցական գործիչն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ո՞վ է «ճիշտ» կամ «սխալ» քահանա։

Կանոնականը փոխարինվում է կուսակցականով, եկեղեցական կարգապահության հարցերը ներկայացվում են որպես վարչական-քաղաքական խնդիրներ։ Խոսքի ազատությունը ենթարկվում է լոյալության թեստի. հոգևորականը կամ Սփյուռքի համայնքային ներկայացուցիչը, եթե համակարծիք  չէ իշխանությանը, հայտարարվում է «սխալ» և ենթակա է ճնշման։ Սրբավայրը դիտարկվում է որպես ճնշման լծակ. սրբավայրի հարևանությամբ «հավաք» հայտարարելը համարվում է օրինական ազդեցության միջոց՝ անկախ հնարավոր ռիսկերից։

Այս մտածողությունը վտանգավոր նախադեպ է. այն խաթարում է Սահմանադրությամբ ամրագրված պետություն-եկեղեցի տարանջատումը, հրահրում է բևեռացում և բարձրացնում սադրանքների ռիսկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ։

Հայոց եկեղեցու պահպանությանհամահայկական խորհուրդը պահանջում է.

  • ՀՀ իշխանությունից՝ անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը» և հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը՝ առանց ներգրավվելու առաջնորդության կամ կարգապահության հարցերում։
  • Իրավապահ մարմիններից՝ երաշխավորել, որ սրբավայրերի հարևանությամբ որևէ հավաք չվերածվի ճնշման կամ ներխուժման փորձի, և կանխել ցանկացած սադրանք։

Հայոց Եկեղեցին ինքն է կարգավորում իր ներքին կյանքը՝ համաձայն իր կանոնների և պատասխանատվության։ Պետական իշխանության պարտականությունը պարզ է՝ մնալ չեզոք և օրենքի շրջանակներում ապահովել բոլորի անվտանգությունն ու ազատությունը»։

Նմանատիպ նյութեր

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...