Պահանջում ենք ենթարկել քրեական պատասխանատվության. Դեմոյան

29 Օգոստոսի, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Ծիծեռնակաբերդ կատարած այսօրվա շրջայցի արդյունքները ամփոփում ենք հետևյալ տխուր եզրահանգումներով.

Ա. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում շինարարական-վերանորոգման աշխատանքների անվան տակ հուշարձանին հասցվել է զգալի վնաս, կատարվել է պետական միջոցների օգտագործման անտրամաբանական ու քննություն չբռնող հաշվարկ, որի հիմքում լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան:

Բ. ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության կողմից հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցի տարածքում համապատասխան որակի աշխատանքներ տանելու և որակյալ բանվորական ուժ օգտագործելու համար: Շինարարության մեջ ներգրավված օտարազգի աշխատանքային միգրանտների ներգրավմամբ իրականացված քանդման ու ապամոնտաժման աշխատանքների արդյունքում հուշահամալիրի մույթերից 3-ը, տարածքի սալահատակը, դեպի հավերժական կրակը տանող աստիճաններն անվերականգնելի վնաս է հասցվել:

Գ. 1966-67 թվականներին մույթերի վրա տեղադրված երեսպատման բազալտե քարերը վերածվել են խճազանգվածի, իսկ տարածք բերված նոր շինաքարերի վրա արդեն տեսանելի են մեխանիկական ներգործման ու վնասվածքի հետքեր, որոնք անհնար են դարձնում դրանց օգտագործումը:

Դ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հանդեպ ԿԳՄՍ նախարարությունը և անձամբ նախարար Ժաննա Անդրեասյանը ցուցաբերել են արհամարական վերաբերմունք ու հանցավոր անփութություն, հետամուտ չլինելով տարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն: Փոխարենը, իրականացված ոճրագործության հետևանքների հետ ծանոթանալով, նախարար Ժ. Անդրեասյանը հայտարարում է մասնագիտական նոր հանձնախմբի ստեղծման նպատակահարմարության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր գործելաոճի և համայն հայության համար սրբավայր հանդիսացող Հուշահամալիրի հանդեպ կրավորական ու նսեմացուցիչ վերաբերմունքի արտահայտություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցված վնասը, ինչպես նաև հանցավոր անփութության ու դիտավորության արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու նախարարի բացահայտ կեցվածքը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Հետաքննել նախարար Ժաննա Անդրեասյանի գործունեության այս և մյուս կոռուպցիոն ու հանցավոր դրվագները և ՀՀ օրենսդրության համաձայն ենթարկել քրեական պատասխանատվության»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...