Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

26 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։

Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Արցախում ներկայում ապրում, սովորում և աշխատում է ավելի քան 90,000 մարդ: Նա նշել է, որ ականների վտանգը շարունակում է մնալ բնակչության վերադարձի լուրջ խոչընդոտ:

ՄԱԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, նա ասել է, որ 2020 թվականից ի վեր ականների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, իսկ վերջին երեք տասնամյակների ընթացքում ընդհանուր թիվը գերազանցել է 3500-ը: Նա նաև կոչ է արել պարզել հակամարտության հետևանքով անհետ կորած գրեթե 4000 ադրբեջանցիների ճակատագիրը՝ դա անվանելով հաշտեցման և կարգավորման կարևոր նախապայման:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու:  Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...