«Օգնում էի քահանային»․ ո՞վ է Հովհաննավանքի խորանում սարկավագի շապիկով անձը. Yerkir.am

3 Նոյեմբերի, 2025

Երեկվանից  թե՛ համացանցում, թե՛ հանրային այլ հարթակներում ակտիվ քննարկվում է, թե կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի  հետ ովքեր էին խորան բարձրացել ու «պատարագ» մատուցում։ Տարածված լուսանկարներում, կադրերում  մեր աչքից չվրիպեց սարկավագի հագուստով քաղաքացին, և երկար ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու, որ սարկավագի զգեստով խորան էր բարձրացել մասնագիտությամբ ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը, ով մշտապես հարկային բեռից բողոքող և կառավարության դիմաց  կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։ Ամեն դեպքում Yerkir.am-ը Հովհաննեսից ակցիաների ժամանակ մի քանի անգամ հարցազրույց վերցրել է։  Իսկ թե ինչպես ստացվեց, որ մասնագիտությամբ ատամնաբույժը որոշեց հագնել սարկավագի զգեստն ու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հետ  կեղծ «պատարագ» մատուցել, հարցրեցինք հենց իրեն՝ Հովհաննես Գևորգյանին հեռախոսազրույցի միջոցով։  Նա ասաց, որ առաջին անգամը չէ, որ եկեղեցականի զգեստ է կրում և բարձրանում խորան։

«Ես որպես դպիր կամ սարկավագ ձեռնադրված չեմ, բայց քանի որ դպիրների ու սարկավագների թիվը քիչ է, քահանային օգնելու անհրաժեշտություն երբ լինում է, քահանայի թույլտվությամբ յուրաքանչյուրը կարող է հագնել շապիկ և պատարագի ժամանակ օգնել քահանային»,-ասաց Հովհաննեսը։

Հետաքրրքվեցի, թե բացի Հովհաննավանքից  էլ ո՞ր եկեղեցու խորան է բարձրացել, և սարկավագի շապիկով մասնակցել պատարագի, ասաց՝ տարբեր եկեղեցիներում։ Խնդրեցի մասնավորեցնել ու նշել կոնկրետ եկեղեցու անունը։

Ի պատասխան՝ ասաց․ «Հիմա թույլ տվեք կոնկրետ անուն չտամ, բայց ուղարկեք Ձեր մեյլը և ես թվով, նույնիսկ ամսով, կուղարկեմ եկեղեցիներ, որտեղ  շապիկ եմ հագել ու մասնակցել պատարագի»։  

Համառորեն պնդեցի նշել գոնե մեկ եկեղեցու անուն, որտեղ Հովհանանվանքից բացի խորան է բարձրացել։

Փոխարենն ասաց․ «Հուսով եմ Դուք Սուրբ գիրքը կարդացել եք․․․»։ Ընդհատեցի խոսքը՝ կրկին պնդելով, որ նշի գեթ մեկ եկեղեցու անուն, որտեղ խորան է բարձրացել սարկավագի շապիկով։  

Կրկին՝  նույն պատասխանը․ «Ես ասում եմ, առաջակցել եմ, ցանկություն չունեմ անունը տալ եկեղեցու»։

-Իսկ որքանո՞վ է արդարացի մասնակցել ֆեյք «պատարագի»։  

-Ձեր հարցի պատասխանը ժամանակի ընթացքում կստանաք

— Ի՞նչ առումով

-Այն առումով, որ ֆեյք եք անվանում, դա ավելի բովանդակային պատասխան է պահանջում, որը պատրաստ եմ մեկ այլ առիթով պատասխանել։  

-Ամեն դեպքում, ճի՞շտ եք համարում կարգալույծ արված, աշխարհիկ մարդու մատուցած պատարագին մասնակցել։ Նույն հաջողությամբ կարող եմ ես բարձրանալ խորան ու պատարագ անել, կգա՞ք մասնակցեք։  

 -Հեռախոսազանգով չեմ պատրաստվում պատասխանել, ամենայն հարգանքով։

-Հովաննավանքի խորան բարձրանալու առաջարկը Ձեզ ու՞մ կողմից է եղել, Հովհաննես։

-Իմ ցանկությունն է եղել, ինչպես որ այլ եկեղեցիներում։

-Ասել կուզեք, որ ցանկացած մեկը կարող է շապիկ հագնել ու բարձրանալ խորա՞ն։ Դա նույնն է, ոնց որ իմ գործընկեր օպերատորը նկարահանման կեսից որոշի  շապիկ հագնել և խորան բարձրանալ։

   -Եթե մկրտված քրիստոնյա է, բարեպաշտ անձնավորություն, իմանա պատարագին մասնակցելու կարգը․ դրա հետ մեկտեղ քահանան էլ նպատակահարմար գտնի իր օրհնությունը տա՝ այո, կարող է մասնակցել ։

-Հովհաննես, նույն օրը Վեհափառ Հայրապետն էր  պատարագ  մատուցում Մայր Աթոռում, ինչո՞ւ չմասնակցեցիք։

— Դա իմ անձնական ցանկությունն էր, ես ուզեցի այդտեղ մասնակցել, ի՞նչ տարբերություն։

— Իսկ կիրակի օրը Հովհաննավանքի խորան բարձրանալու համար Փաշինյանը որևէ կերպ երախտապարտ է եղե՞լ է Ձեզ։

-Մեղա Աստծո, մեղա Աստծո, ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը, ես գնացել եմ պատարագի, ի՞նչ կապ ունի շնորհակալություն հայտնելը։ Այնքան այլ կերպ եք այս ամեն ինչին նայում։

-Եթե  առիթ լինի, նորից Հովհաննավանքի խորան կբարձրանա՞ք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին օգնելու։

-Արժանապատիվ Տեր Արամ քահանան, ով երկար տարիներ ծառայել  է Հովաննավանքում, եթե ինձ զանգի ասի՝ ժամերգություն պետք է անեմ, Հովհաննես ջան, կգա՞ս մասնակցես և օգնես, կփորձեմ հարմարացնեմ և գնամ մասնակցեմ։  

-Փաստորեն, դուք կարգալույծ արված քահանային համարեցիք արժանապատիվ Տեր Հայր, կրկնեցիք նույն խոսույթը, ինչ Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները, այլ կերպ ասած, Դուք մերժեցիք Հայ Առաքելական եկեղեցու օծյալ քահանաներին և Եկեղեցու գլուխ կանգնած Վեհափառ Հայրապետին այդ կերպ։

-Օծյալ արժանապատիվ քահանաներին երբեք չեմ մերժել և չեմ մերժում։ 

 

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...