Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի պատասխան Ստեփան Ասատրյանի հերքման՝ «Իշխանություն» լրատվականը օհանավանցիներից նոր տեսանյութ է ստացել Հովհաննավանքում տեղի ունեցած կերուխումից։ Տեսանյութն իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է միջոցառման թամադան։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը մեր գործընկերներին ասել էր, թե դա սուտ է, իսկ տեսանյութը՝ սարքած։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականն ահազանգեր էր ստացել Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ էին տրամադրել և պնդել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։