Նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտնի շրջանառության մեջ․ «Ժողովուրդ»

31 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։

Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։
Ստացվում է, որ այժմ Ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։

Մայիսի 25-ին ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել էր, որ նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է։ Նա նշել է, որ դա արվել է հնամաշ ենթակառուցվածքի պատճառով։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տեխնիկական թարմացման ու միջանկյալ լուծումների ուղղությամբ։ 2024-ին արդեն տրամադրվել է ավելի քան 160 հազար ID քարտ, մինչդեռ նախորդ տարիներին այդ թիվը կազմել է տարեկան շուրջ 100-120 հազար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք ճի՞շտ է տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը և նույնականացման քարտերի տպման ձախողված գործընթացը։ Նախարարությունից պատասխանեցին հետևյալը.

«Ամսվա սկզբին Կառավարության որոշմամբ հաստատվել են ՆՔ տպող մեքենաների ամբողջական վերազինման աշխատանքները՝ ենթակառուցվածքի թողունակությունը կրկնապատկելու նպատակով։ Այս փուլում տպագրությունը դանդաղեցված է իրականացվում՝ Ժամային սահմանափակումներով, պահանջարկը բարձր է, ինչը հանգեցնում է ուշացումների։ Հիշեցնում ենք, որ հայտարարագրման համատեքստում սա խնդրահարույց չէ։ Վերազինված աշխատանքների վերականգնման վերաբերյալ հանրային իրազեկում կիրականացվի։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Սա նշանակում է, որ նույնականացման քարտ ցանկացող քաղաքացիները դեռ երկար պետք է սպասեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են...

Արարատ Միրզոյանը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ զեկույցին

  «Փաստաթուղթը, որը դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել, տառացիորեն կարող ենք ասել՝ ժամեր առաջ, նույնիսկ չգիտեմ՝ 24 ժամը լրացավ, թե չէ։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ...

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...