Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը ազատվել է պաշտոնից

22 Ապրիլի, 2025

Սերգեյ  Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, եվ այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված եվ լքված ոլորտ, անբարեկեցիկ եվ հուսախաբ, ոտնահարված իրավունքներով եվ անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ եվ՛ ամենալավ, եվ՛ ամենավատ տեսակետից։ Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր եվ անհնարը, անկեղծությամբ եվ գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներեվ լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական եվ ոչ պետական կառույցների հետ։ Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաեվ, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։
Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր...

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...