«Նուբարաշեն» ՔԿՀ-ն վաղուց պետք է փակված լիներ․ ձեր մոտ ապրումակցման զգացում նույնիսկ չկա․ Վարդևանյան

3 Նոյեմբերի, 2026

 

«Տիկին Գալյան, գիտեք, ձեր պատասխանները, մեղմ ասած, անհանգստացնող են։ Դուք հանդիսանում եք հանրային իշխանությունը ներկայացնող անձ, ով սահմանափակված է մարդու իրավունքներով․ դուք եք կաշկանդված իրավունքի գերակայությամբ։ Երբ ասում եք, որ 2019 թվականից խոսվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակման մասին, 20-ին խոսվում էր, 21-ին խոսվում էր, 22-ին խոսվում էր, 24-ին էլ, 25-ին էլ, հիմա եկել ենք 26 թվականին, ու դուք էլի խոսում եք դրա փակման մասին, բայց դա չի փակվել․․․ Ավելին, դուք հայտնեցիք, որ հենց դուք եք արել, կեցցեք, սեյսմիկ հետազոտություն եք պատվիրել և ասում եք, թե դա կարող է քանդվել։ Մի հատ էլ, կներեք, անկեղծորեն եմ ասում, ձեր մոտ ապրումակցման զգացում նույնիսկ չկա․ այնտեղ մարդիկ են գտնվում։ Այսինքն, երբ ասում եք՝ ինչ անեմ, տանեմ տուն, թե ուրիշի տուն և այլն, կներեք, այդ հարցի հասցեատերը իսկապես դուք եք»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...