Նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը

20 Նոյեմբերի, 2026

Բնական ռեսուրսների պաշտպանությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Սևանա լիճը որպես Հայաստանի կարևորագույն ջրային էկոհամակարգ, պահանջում է առանձնահատուկ հոգածություն, քանի որ ցանկացած չհամակարգված քայլ կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ- ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեպքերի կանխման և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։

Նա գումարտակին հանձնարարականներ է տվել՝ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը որսագողության դեմ պայքարի շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնելու և դրա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։ Պարեկային ծառայության պետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Սևան ազգային պարկի, տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցության կարևորությունը։ Նա նաև ջրային պարեկներին հորդորել է բնակչության շրջանում իրականացնել իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Գևորգ Զաքարյանը շրջայց է կատարել հենակետում և ծանոթացել ծառայության կազմակերպման պայմաններին։

Պարեկային ծառայության պետի հանձնարարականի շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները՝ համագործակցելով էկոպարեկների, համայնքների վարչական ղեկավարների և Սևան ազգային պարկի ներկայացուցիչների հետ Սևանա լճին հարակից համայնքներում իրազեկման աշխատանքներ են իրականացրել։ Բնակիչներին իրազեկել են դուրս բերել որսի համար նախատեսված լողամիջոցներն ու որսագործիքները, զերծ մնալ բնությանն ու լճի կենսաբազմազանությանը վնաս հասցնող գործողություններից և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։ Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ուստի
ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չիրականացման յուրաքանչյուր դեպք անհետևանք չի մնա, իսկ խախտումներ թույլ տված անձիք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման...

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։ Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին,...

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...