Նոր մանրամասնություններ՝ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ․ Հայկ Դեմոյան

21 Հոկտեմբերի, 2025

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Նոր մանրամասնություններ՝ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ

Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ–ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով, արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

Ճարտարապետները կոչ են արել նաև անհապաղ դադարեցնել իրականացվող աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։

Այսօր հերթական հերթապահ այցով Ծիծեռնակաբերդում էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ի դեպ, օրեր առաջ պարզվեց, որ հիմնանորոգման անվան տակ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության տաճարի մույթերի 1966-1967 թթ. տեղադրված բնօրինակ սալաքարերի ոչնչացումը, դրանց վերածումը խճազանգվածի և արդյունքում հուշարձանին անվերակագնելի վնաս հասցնելու վայրագ գործողությունները տեղի են ունեցել առանց համապատասխան ստորագրված պայմանագրի, ասել կուզի` օրենքի կոպիտ խախտումներով:

Այսինքն, Հայոց ցեղապանության հուշահամալիրը սկսել են քարուքանդ անել պատվիրատու կողմերի` ԿԳՄՍ նախարարության ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի բանավոր ցուցումների հիման վրա:

Այս տեղեկությունը բազմաթիվ ճարտարապետների ու հանրության ներկայացուցիչների ներկայությամբ հաղորդեց և հաստատեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Միայն այս դրվագով պետք է հարուցվի քրեական գործ և կալանվեն առնվազն երեք անձ` ԿԳՄՍ նախարարը (այս փաստը թաքցնելու, հանրությանը ապակողմնորոշելու և արձանագրված հանցագործության մեջ մեղադրող անձանց դեմ դատական հայցեր ներկայացնելու համար),

ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը (պատվիրատու կազմակերպություն, հանցագործության փաստը կոծկելու համար) և Էդիտա Գզոյանը (որպես պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ, հանցագործության փաստը կոծկելու, հանրությանը տարբեր եղանակներով ապակողմնորոշելու համար):

Գոնե այս դրվագով ՀՀ դատաիրավական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ այն գոյություն ունի և կարողանում է կողմնորոշվել ու գործել` անտեսելով կառավարության կողմից գործադրվող ճնշումներն ու ցուցումները:

Մեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ սա ներկայացնում եմ որպես հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին:

Կրկնում եմ, խոսքը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հանրապետական նշանակության հուշարձանի դեմ տեղի ունեցած վանդալիզմի մասին է: Այս փաստի կապակցությամբ լռություն պահպանող ու փաստացի հանցագործության հետքերն իրենց լռությամբ կոծկող ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են դիտվել որպես հանցակիցներ:

Լռող հանցակիցների թվում են հետևյալ անձինք`

Արայիկ Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Զարեհ Սինանյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Վլադիմիր Վարդանյան Ազգային ժողովի պատգամավոր

Հարություն Մարության ՀՑԹԻ նախկին տնօրեն

Եղիշե Կիրակոսյան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս

Հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ ռեկտոր

Հրանուշ Խառատյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Ինչպես տեսնում եք, Հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնված երկու անդամները` Վլադիմիր Վարդանյանն ու Եղիշե Կիրակոսյանը, մանագիտությամբ իրավաբաններ են և հրաշալի հասկանում են, որ տեղի ունեցած հանցագործության համար ՀՀ գործող օրենքներով սահմանվում է 5 տարվա ազատազրկում: Միայն թե պետք է խիզախություն ունենան ու խոսեն համահայկական նշանակության հուշահամալիրի դեմ գործադրված ու անհերքելի փաստերով ապացուցելի վանդալիզմի ու դրա հետևանքների մասին:

Այստեղ, ինչպես ասում են, գաղտնալսումների կարիք չկա…»։

Նմանատիպ նյութեր

Ազգային Ժողովը լիովին արտահայտում է Հայաստանի ժողովրդի առնվազն կեսի վարքագիծը. Արա Պողոսյան

Ազգային Ժողովը լիովին արտահայտում է Հայաստանի ժողովրդի առնվազն կեսի վարքագիծը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանուն արդարության, ՀՀ Ազգային Ժողովը լիովին արտահայտում է Հայաստանի ժողովրդի առնվազն կեսի վարքագիծը, մտածողությունը, մտահոգությունները, վարվելաձևը, դաստիարակությունը և այլն։ Ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հասարակության...

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է

Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը: Այդ մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, տեղեկացնելով, որ քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։ «Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական...

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ։ Իսրայելաբնակ լրագրող Գեղամ Բալյանը հայտնում է, որ նա նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցրել վանքի հսկիչի հասցեին: Երբ հայ պահակը դիմել է նրան՝ «Ամոթ չունե՞ս, որ վանքի վրա ես...

Ռուսաստանը չի ցանկանում պшտերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին

Ռուսաստանը չի ցանկանում պшտերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին

Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե ԵՄ առաջնորդները դեռ չեն հասել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, ապա նրանք դժվար թե կարողանան դա անել մինչև 2030 թվականը»,-նշել է...

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։ Հանդիպմանը...