Նոր մանրամասնություններ՝ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ․ Հայկ Դեմոյան

21 Հոկտեմբերի, 2025

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Նոր մանրամասնություններ՝ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ

Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ–ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով, արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

Ճարտարապետները կոչ են արել նաև անհապաղ դադարեցնել իրականացվող աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։

Այսօր հերթական հերթապահ այցով Ծիծեռնակաբերդում էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ի դեպ, օրեր առաջ պարզվեց, որ հիմնանորոգման անվան տակ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության տաճարի մույթերի 1966-1967 թթ. տեղադրված բնօրինակ սալաքարերի ոչնչացումը, դրանց վերածումը խճազանգվածի և արդյունքում հուշարձանին անվերակագնելի վնաս հասցնելու վայրագ գործողությունները տեղի են ունեցել առանց համապատասխան ստորագրված պայմանագրի, ասել կուզի` օրենքի կոպիտ խախտումներով:

Այսինքն, Հայոց ցեղապանության հուշահամալիրը սկսել են քարուքանդ անել պատվիրատու կողմերի` ԿԳՄՍ նախարարության ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի բանավոր ցուցումների հիման վրա:

Այս տեղեկությունը բազմաթիվ ճարտարապետների ու հանրության ներկայացուցիչների ներկայությամբ հաղորդեց և հաստատեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Միայն այս դրվագով պետք է հարուցվի քրեական գործ և կալանվեն առնվազն երեք անձ` ԿԳՄՍ նախարարը (այս փաստը թաքցնելու, հանրությանը ապակողմնորոշելու և արձանագրված հանցագործության մեջ մեղադրող անձանց դեմ դատական հայցեր ներկայացնելու համար),

ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը (պատվիրատու կազմակերպություն, հանցագործության փաստը կոծկելու համար) և Էդիտա Գզոյանը (որպես պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ, հանցագործության փաստը կոծկելու, հանրությանը տարբեր եղանակներով ապակողմնորոշելու համար):

Գոնե այս դրվագով ՀՀ դատաիրավական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ այն գոյություն ունի և կարողանում է կողմնորոշվել ու գործել` անտեսելով կառավարության կողմից գործադրվող ճնշումներն ու ցուցումները:

Մեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ սա ներկայացնում եմ որպես հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին:

Կրկնում եմ, խոսքը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հանրապետական նշանակության հուշարձանի դեմ տեղի ունեցած վանդալիզմի մասին է: Այս փաստի կապակցությամբ լռություն պահպանող ու փաստացի հանցագործության հետքերն իրենց լռությամբ կոծկող ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են դիտվել որպես հանցակիցներ:

Լռող հանցակիցների թվում են հետևյալ անձինք`

Արայիկ Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Զարեհ Սինանյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Վլադիմիր Վարդանյան Ազգային ժողովի պատգամավոր

Հարություն Մարության ՀՑԹԻ նախկին տնօրեն

Եղիշե Կիրակոսյան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս

Հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ ռեկտոր

Հրանուշ Խառատյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Ինչպես տեսնում եք, Հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնված երկու անդամները` Վլադիմիր Վարդանյանն ու Եղիշե Կիրակոսյանը, մանագիտությամբ իրավաբաններ են և հրաշալի հասկանում են, որ տեղի ունեցած հանցագործության համար ՀՀ գործող օրենքներով սահմանվում է 5 տարվա ազատազրկում: Միայն թե պետք է խիզախություն ունենան ու խոսեն համահայկական նշանակության հուշահամալիրի դեմ գործադրված ու անհերքելի փաստերով ապացուցելի վանդալիզմի ու դրա հետևանքների մասին:

Այստեղ, ինչպես ասում են, գաղտնալսումների կարիք չկա…»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...