Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն

19 Մայիսի, 2026

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։

Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես լեզվի կամ վարքագծի խնդիր չի համարվում։ Այն դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության, հոգևոր խավարի արտահայտություն։

«Ավետարանում Տեր Հիսուս ասում է․ «Բերանը սրտի մեջ եղածից է խոսում» (Մատթ. 12։34)։ Այսինքն՝ լեզուն բացահայտում է մարդու ներաշխարհը։ Երբ սիրտը լցված է ատելությամբ, զայրույթով, վիրավորանքով, հպարտությամբ կամ ներքին քաոսով, դա արտահայտվում է խոսքի միջոցով։

Հայ եկեղեցական և հայրաբանական մտածողության մեջ նման վիճակի պատճառ կարող են լինել՝

Աստծո ներկայության զգացման կորուստ,

ներքին չբուժված ցավ,

հպարտություն և ինքնասիրություն,

մշտական բարկություն,

հոգևոր դատարկություն,

մեղքի սովորություն,

անզուսպ լեզու,

վատ միջավայր,

աղոթական կյանքի բացակայություն։

Սուրբ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ լեզուն սրտի հայելին է․ եթե աղբյուրը մաքուր չէ, ջուրն էլ մաքուր չի լինի։

Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել, մեղավոր լեզուն սրտի հոգևոր հիվանդության նշան է․ մարդը, կորցնելով սրտի խաղաղությունը, ցեխարձակ աղմուկով է լցնում իր ներսն ու դուրսը։

Հոգևոր ավանդության մեջ խոսքը միայն ձայն չէ։ Խոսքը ստեղծագործ ուժ ունի։ Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, իսկ մարդը, որպես Աստծո պատկեր, նույնպես իր խոսքով կարող է՝ օրհնել կամ անիծել, բժշկել կամ վիրավորել, կյանք տալ կամ սպանել հոգեպես։ Ահա թե ինչու է Հակոբոսի Ընդհանրական նամակում ասվում․ «Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ, որ ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը» (Հակ. 3։6)

Հոգևոր դեղամիջոցներից են լռությունը և լեզվի նկատմամբ հսկողությունը։ Եկեղեցու Հայրերը հաճախ խորհուրդ էին տալիս՝ քիչ խոսել, չխոսել բարկության պահին, նախ մտքում աղոթել, հետո խոսել։

Մի հոյակապ սաղմոս կա, որով Աստծուն խնդրում ենք․ «Տե՜ր, բերանիս պահապա՛ն դիր, պահակ կարգիր շրթունքներիս դռան առջև» (Սաղմոս 141։3)»,- ընդգծել է Հայր Ռուբենը։

Նմանատիպ նյութեր

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։ Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը...

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։ Ոստիկանության տվյալներով,...

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...