Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին կփոխարինի նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը։
Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դրել պատգամավորի իր լիազորությունները։ Նա երեկվանից այլևս պատգամավոր չէ։ Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Էդգար Առաքելյանը նախկին ՕԵԿ-ական է, ով ժամանակին եղել է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը, հետագայում միացել է Փաշինյանի քաղաքական թիմին, իսկ 2019 թվականին հրաժարվել պատգամավորական մանդատից։




