Նախատեսում ենք 5 տարում 300,000 նոր աշխատատեղ ստեղծել․ «Ուժեղ Հայաստան»

3 Մարտի, 2026

Նախատեսում ենք 5 տարում 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մեր հաշվարկով՝ Հայաստանում 1,2 միլիոնից ավելի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն։ Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունի, և մենք այդ 1,2 միլիոնից պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը»,-ասել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը ընդգծել է՝ մարզերում սուր է աշխատատեղերի  խնդիրը։

«Մարդիկ ստիպված ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու, քանի որ լուծված չէ տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը։ Իսկ դինամիկ զարգացում ունենալու համար պետք է ամեն մարզի համար պլանավորենք տնտեսական զարգացման մոդել»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«ժողովրդավարության բաստիոնում» անգամ այդ տիեզերական մասշտաբի կեղծիքը չի կարող իրենց փրկել պարտությունից. Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել, իբրև Նարեկ Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:...

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Միջին Արևելքի եկեղեցիները դիմագրավում են լուրջ մարտահրավերներ. Աամ Ա

Հրաւէրով Վատիկանի Կրէկորեան եւ Արեւելեան համալսարաններու տնօրէնութեան, Երեքշաբթի, 19 Մայիս 2026-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն տուաւ «Միջին Արեւելքի Եկեղեցիները Դիմագրաւող Մարտահրաւէրները» նիւթին շուրջ: Նախապէս երեք...

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...