Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ»

27 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։

Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը:

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։

Բանն այն է, որ ռիլում Համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով քամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին. այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը: Այսպես է մեկնաբանվել փսխնախարարի տեսանյութը:

Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից։ Ոչ էլ նախարարի տեղակալն է հրապարակավ պարզաբանում:

«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև Առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը՝ եթե այն ներկայացվի»։

Նմանատիպ նյութեր

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՄՍԾ պետ

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՄՍԾ պետ

Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։ Աշխատանքային գործունեություն 2025 թ-ի սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ 2024-2025 թթ. - «Երևան» բժշկագիտական...

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում է սպասվում. Խաչատրյանը հաստատել է․ «Փաստինֆո»

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում է սպասվում. Խաչատրյանը հաստատել է․ «Փաստինֆո»

Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների աշխատավարձերի բարձրացման մասով որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզվեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ շենքի հետնամասում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ...

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում։ Նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Գյուլերը նշել է, որ այս շրջանում փոխադարձ վստայության հիման վրա...

Թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել

Թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ տելեգրամյան հավելվածի միջոցով ձեռք է բերում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի...