500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

24 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։

Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական պաշտոնական հայտարարությունն էր։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը՝ զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 մլրդ դրամ տարեկան։ Եթե այդ մասին հայտարարեր որևէ ՔՊ-ական պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքական հռետորաբանություն։ Բայց երբ նույնը անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը, մեղմ ասած, տխուր է։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Այսինքն՝ նախարարն, ըստ էության, հրապարակավ արձանագրում է մի որոշում, որի հետևանքով ավելի քան 500 քաղաքացի կանգնում է գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն՝ կորցնում է միլիարդավոր դրամների հարկային մուտքեր։

Ստացվում է՝ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանմամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով։

Առավել հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն «Շանգրի Լա»-ն այնքան կարևոր էր Փաշինյանի կառավարության համար, որ գործադիրն անձամբ միջամտեց դրա գործունեության վերականգնմանը։

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում կառավարությունը որոշեց պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան կուտակած 4,2 միլիարդ դրամ տուգանքը, որպեսզի խաղատունը վերականգնի իր աշխատանքը։

Այդ ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել էր համապատասխան որոշումը, ըստ որի՝ «Աջակցության տրամադրում՝ նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման շրջանակում ծախսերն ավելացվում էին 4,2 միլիարդ դրամով՝ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին։ Որոշման հիմնավորման մեջ հստակ նշվում էր, որ այդ կերպ կարգավորվում են խաղատան պետական տուրքի և տուգանքների մասով առաջացած պարտավորությունները։ Հետագայում այդ թիվը աճեց՝ դառնալով 5.6 մլրդ դրամ։

Այսինքն՝ 2022 թվականին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում էր պահպանել «Շանգրի Լա»-ի գործունեությունը՝ հասկանալով դրա տնտեսական նշանակությունը, աշխատատեղերի և հարկային մուտքերի կարևորությունը։ Իսկ այսօր նույն իշխանության ներկայացուցիչները գրեթե հրճվանքով հայտարարում են այդ կառույցի փակման մասին։

Իսկ ամենամեծ հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ է շահում Հայաստանի տնտեսությունը, երբ մեկ քաղաքական որոշմամբ 500-ից ավելի մարդ կորցնում է աշխատանքը, իսկ պետությունը՝ տարեկան շուրջ 6 միլիարդ դրամի հարկային եկամուտ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...