Թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել

18 Նոյեմբերի, 2026

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ տելեգրամյան հավելվածի միջոցով ձեռք է բերում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

Տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի գործընկերների հետ։ Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը վեցին մոտ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտային հարակից ավտոտնակների մոտ 20-ամյա անձը ձերբակալվեց ու ներկայացվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով 10 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 25 գրամ էր։

Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա էր, որը ձեռք էր բերել իրացման նպատակով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նրա տեղադրած ևս երեք փաթեթ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։

Կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում։ Նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Գյուլերը նշել է, որ այս շրջանում փոխադարձ վստայության հիման վրա...

Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի զբոսայգուց հեռացվել է Ադրբեջանի դրոշը

Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի զբոսայգուց հեռացվել է Ադրբեջանի դրոշը

«Նյու Յորքի հայ համայնքը հաջողությամբ համախմբվեց՝ հասնելու Մանհեթենում գտնվող «Բոուլինգ Գրին» զբոսայգուց Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշի հեռացմանը։ ANCA-ի (Ամերիկայի հայ դատի հանձնախումբ) դիմումներից հետո դրոշը նոյեմբերի 16-ին, հանվեց։ Այն բարձրացվել էր՝ ի հիշատակ...

Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրերի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընդունելությունը կազմակերպվել է...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված...