Մյուս անգամ գերիների մասին չխոսեք, իրավունք չունեք․ Գեղամ Մանուկյանը՝ Գագիկ Մելքոնյան

2 Մարտի, 2026

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի  հանձնաժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ու ՔՊ-ական պատգամավորների միջև վեճ է բռնկվել։

Գեղամ Մանուկյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասաց՝ խնդրանք-պահանջ ունի՝ արգելել ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին խոսել Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին։

Նա օրերս հերթական հարցազրույցն էր տվել այդ թեմայով և «անպատասխանատու հայտարարություններ» էր արել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին։  Գագիկ Մելքոնյանը տեղից փորձեց հակադարձել։

Գեղամ Մանուկյանը սաստեց․ «Մյուս անգամ էդ մարդկանց մասին չխոսեք, իրավունք չունեք, չխոսեք»։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, փետրվարի 5-ին Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար...

ԱԺ նախագահի տեղակալն իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը․ Վարդևանյան

  «Օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընդունվել, բայց այդ պարագայում էլ մեկ արժեք պետք է գերակայող լինի․ դա իրավունքն է։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն՝ ոչ։ Հիմա այս պնդումը...

Դուք տարածում եք վախի մթնոլորտ, և դա չի կարող չազդել սովորական քաղաքացիների վրա․ Աննա Գրիգորյան 

«Կարծում եմ՝ բավականին կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրության հարց ենք քննարկում, և պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ երբ քննարկում ենք ընդհանրապես հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը կամ որևէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում մեր...