Մտածելով եմ արել, չեմ փոշմանում, բողոքի ակցիա է եղել իմ կողմից․ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց

11 Ապրիլի, 2025

«Մտքովս չի անցել, որ դատարանը կարդարացնի»,— դատական նիստում արդարացման վճիռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի տարեց Ալբերտ Առստամյանը։ Նա դատարանի առաջ էր կանգնել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ 7-ամսյա դատական նիստի արդյունքում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Ալբերտ Առստամյանը արդարացվեց։

Լրագրողների հետ զրույցում արցախցին ասաց․ «Ինչ որ արել եմ, մտածելով եմ արել, չեմ փոշմանում։ Բողոքի ակցիա է եղել իմ կողմից»։

Հարցին, թե եթե նորից հանդիպեք Փաշինյանին, ինչպե՞ս կարձագանքեք, պատասխանեց․
«Ես մի երկու բառ ունեմ հետը զրուցելու, հաճույքով կանեմ։ Կասեմ հրաժարական տուր՝ գնա, էս ժողովուրդը մեղք ա, ի՞նչ օրն ես գցել։ Արցախցիներին ի՞նչ օրին է գցել, ինքը չի՞ գցել, ինչի՞ համար եմ ես խնձոր նետել, ինքն է էս օրը գցել, սաղ գերեզմանատները, տները թողել ենք՝ եկել։ Առաջին մեղավորը ինքն է, ես իրեն չեմ հարգում։ Ինք  ու իր ՔՊ խումբը չեմ հարգում։

Արցախցիները պետք է դուրս գան միտինգի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...