ՄԻԵԴ-ը Արցախում զինվшծ հшրձшկման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց է կիրառել․ Hetq.am

21 Հոկտեմբերի, 2025

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը,  հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, առանց որևէ լիազորագրի 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն  տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում և Երևանում գտնվող փաստաբաններին:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Իբր՝ Ավանեսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել: Այդ օրը Արցախ է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ներկա գտնվելով համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:

Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դիմումը ներկայացնելու մտահոգություն են ունեցել, որ այն քննության առարկա չի դառնա ՄԻԵԴ-ում,  քանի որ այդ ժամանակ հարազատի կողմից տրված լիազորագիր չեն ունեցել, ինչը սովորաբար պարտադիր պայման է: Սակայն, Եվրոպական դատարանը շատ արագ հաղորդակցել է դիմումը: Ադրբեջանն ուղարկել է դիմումի պատասխան, որ Կարեն Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: ՄԻԵԴ է ուղարկել նաև Կարենի լուսանկարները, որոնք կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ:

Մասնավորապես՝ փաստաբանները կարծում են, որ դրանք բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը, այդ թվում նաև բանտային պայմանները։ Օրինակ, տրամադրել են լուսանկարներ, թե ինչպես է Կարենը օգտվում բանտի գրադարանից, մարզասարքից, համացանցից, այնպես, կարծես ոչինչ չի վկայում, որ նա հրազենային վիրավորում ստացած անձ է։ Փաստաբան Ա. Ղազարյանը նշում էր, որ Ադրբեջանի պարագայում նման լուսանկարները չեն կարող համարվել արժանահավատ։ Լուսանկարների փոխարեն կարելի էր առնվազն մեկ զանգի հնարավորություն տալ, որ նա զանգահարեր իր քրոջը կամ Հայաստանում գտնվող իր փաստաբաններին։

«Մեզ մոտ կասկած հարուցեց, որ այդ լուսանկարներն արժանահավատ չեն, և պնդել ենք դիմումը, որ Ադրբեջանը հավաստի տեղեկություններ, այդ թվում բժշկական տվյալներ ներկայացնի և՛ հրազենային վիրավորում ստանալու, և՛ առողջության այլ խնդիրների մասին»,- ասում է Արա Ղազարյանը:

Փաստաբանների կողմից դիմումը ՄԻԵԴ ուղարկելուց հետո Կարեն Ավանեսյանի ներկայացուցչությունը ստանձնել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ստեփանակերտի թաղային կոմիտեի նախագահ Արինա Ոսկանյանը, ով Կարենի հարևանուհին է եղել Արցախում, սոցիալական աջակցություն ու խնամք է ցուցաբերել Կարենի նկատմամբ, և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ղեկավարած «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն: Ի դեպ, Արինա Ոսկանյանը միակն է եղել, որ մանկուց ճանաչել է Կարեն Ավանեսյանին:

ՄԻԵԴ-ում գործընթացը տևել է մոտ մեկ ամիս և այդ ընթացքում վերը նշված սուբյեկտների կողմից փաստաբաններին արդեն տրվել են լիազորագրեր, որպեսզի ՄԻԵԴ-ում գործեն լիազորագրերի հիման վրա:

«Այստեղ պետք է հարգանքի տուրք տալ Եվրոպական դատարանին, թե մարդու իրավունքների հարցերին ինչպես է մոտենում: Շատ հաճախ ձևականությունները դնում է մի կողմ, որովհետև կարող էր հենց սկզբում ասել՝ լիազորագիր ուղարկեք: Իսկ մենք հարազատների հետ կապի մեջ էինք, նոր-նոր ներկայացնում էինք իրավիճակը: Իհարկե, ընթացքում ներկայացրել ենք լիազորագրերը՝ տրված Արտակ Բեգլարյանի ղեկավարած ՀԿ-ի, Արինա Ոսկանյանի և Գեղամ Ստեփանյանի կողմից: Սա լրիվ նախադեպային իրավիճակ է, որին Եվրոպական դատարանը սրտացավ մոտեցում է ցուցաբերել»,- ասում է Արա Ղազարյանը:

Այս ընթացքում ՄԻԵԴ ուղարկվել է նաև գանգատը, սակայն կարևոր քայլն այն է, որ Կարեն Ավանեսյանն արդեն իրավական պաշտպանության տակ է:

Նշենք, որ փաստաբանները դիմել էին նաև «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին՝ Կ. Ավանեսյանի հարազատներին գտնելու աջակցության հարցով: Կարենը, քրոջից բացի, այլ մերձավոր ազգականներ չունի:

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...