Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը․ «Հրապարակ»

15 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում 5 ժամից ավելի տեւած քննարկմանը ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ խաղաղության «համաձայնեցված» պայմանագիրն արդյո՞ք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից: Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 ք/կմ տարածք:

Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ՝ արդյո՞ք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության թուղթը․ խոսքը 350 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու, Սահմանադրություն փոխելու, «ռազմական հանցագործներին» Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին՝ ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց․ «Ցավոք, կան նման պահանջներ, դա լավ չէ, եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմաններն առաջ չքաշվեն»։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ փորձում է փրկել իր վարկանիշը՝ հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են, եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է, մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։

Ի դեպ, ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը: Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։

Ի դեպ, ՔՊ-ում երեկ համար մեկ դրություն էր հայտարարվել Միրզոյանի այցի առիթով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել էր նաեւ ՔՊ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչեւ վերջ մնացին, որ եթե խոսակցությունն ընդդիմությունը թեժացնի, «մարտի» նետվեն։ Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...