Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նատաշրջանին նստաշրջանին մեկ բառով կորակեմ՝ խայտառակություն․ պատգամավոր

28 Հունվարի, 2026

Կարդացի Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Կարող եմ մեկ բառով այն որակել՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ըստ Արարատ Միրզոյանի․ «(Ազատության թշնամիները) ցանկանում են վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։ Փաստորեն, Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին, մեզ բարի ադրբեջանցիների հետ թշնամացրեցին։

Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնօրրանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Ադրբեջանական իշխանությունները շատ լավն են, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չեն կազմակերպել, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները չեն շրջափակել, մեր դեմ պատերազմ չեն սկսել, այդ ամենն արել են «ազատության թշնամիները»:

Հայաստանի պատմության մեջ ամենձախող արտգործնախարարը դարակազմիկ եզրակացության է եկել, նույնիսկ գերազանցել է իր շեֆին։ Նիկոլ Փաշինյանն անմեղ ու բարի աչքերով հայտարարում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Արարատ Միրզոյանը մի լոնք առաջ անցավ։ Ըստ նրա՝ Ալիևն էլ մեղավոր չէ, «ազատության թշնամիներն» են մեղավոր, նրանք են հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն հրահրել։ Թուրքերին էլ չմոռանանք։ Էրդողանը Փաշինյանին գիրք է նվիրել, լավն է, հայ-թուրքական հակամարտությունն էլ են «ազատության թշնամիները» հրահրել․․․

Բայց Միրզոյանը միայն այսքանով չբավարարվեց։ Ըստ նրա․ «(ազատության թշնամիները) ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար»։ Ավելի պարզ՝ այդ թշնամիները փորձելու են ընտրությունների միջոցով ՔՊ-ականներին տուն ուղարկել, ուստի պետք չէ շատ խիստ արձագանքել, եթե ազատության, ինքնիշխանության և ժողովրդավարության քաջամարտիկներն ընտրությունները դարձնեն վերահսկելի, որոշ քաղաքական ուժերի թույլ չտան դրանց մասնակցել, դիտորդներին խոչնդոտեն իրականացնել իրենց առաքելությունը, սահմանափակեն մամուլի ազատությունը․․․․ Բա գիտեք ժողովրդավարության համար սպիտակ ձեռնոցներո՞վ են պայքարելու։

Հանուն «ժողովրդավարության» իրենք միգուցե ստիպված լինեն գործի դնել ժողովրդի տված պողպատե մուրճը։ Բա ժողովրդավարությունը հենց դա է, իզուր չէ, որ հենց Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը։ Մաքիավելիզմը գործողության մեջ․․․

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ովքե՞ր են ազատության այդ այլանդակ թշնամիները։ Շառից փորձանքից հեռու, այ մարդ․․․»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...