Միքայել սրբազանը գովել է Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին, ու մի փոթորիկ համացանցում. Ագնեսա Խամոյան

Ապր 8, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քեզ համար կուռքեր չստեղծես, դրանց չերկրպագես ու չծառայես, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը

Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լեւոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։

Նստած ենք իրար կողք։

-Աստված օգնական, Սրբազան Հայր։

-Աստված պահապան…

-Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։

-Փառք տիրոջը…

Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։

-Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։

Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։

Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։

Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։

«Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։

Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…

Ու որպես վերջաբան՝

«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։

Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,

վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,

դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ 5:6-9»

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով, հայտարարել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում: «ՄԱԿ-ի...

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

«Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նա նշում է. «Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց...

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է...

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում...

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։  «Սպուտնիկ Արմենիա»-ին  տեղեկությունը հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի...