Միջնորդել էինք Արսեն Ղուկասյանի առողջական ընդհանուր վիճակը ստուգվի, սակայն միայն սարքն է ստուգվել. Տաթև Սողոյան

17 Հոկտեմբերի, 2025

«Արսեն Ղուկասյանը երկու օր առաջ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է բուժհասատատություն, որտեղ սրտի ստիմուլյատոր սարքն էր տեղադրվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։

Նա նշեց, որ թեև իրենք միջնորդել էին Արսեն Ղուկասյանի առողջական ընդհանուր վիճակը ստուգվի, սակայն միայն սարքն է ստուգվել. «Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ միջադեպի օրը՝ սեպտեմբերի 29-ին սրտի սարքը կանխել է մեկ էական առիթիմի, դրանից հետո սարքը նորմալ աշխատում է։

Բայց զարկերակային ճնշումը բարձր էր՝ 150-110, ինչը բավական մտահոգիչ է։ Արդեն մի քանի անգամ նման ցուցանիշ է գրանցվել։ Տեղում ճնշումը իջեցնելու հրատապ միջոցներ են ձեռնարկում, բայց համակարգային ստուգման Արսեն Ղուկասյանը չի ենթարկվում»։

«Արսեն Ղուկասյանն արդեն երկրորդ շաբաթն է գտնվում  կալանավայրում՝ առողջության հետ անհամատեղելի պայմաններում»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...