Միջազգային իրավունքում Հայաստանում տեղի ունեցողն ամբողջովին արգելված է․ Ռոբերտ Ամստերդամ

13 Օգոստոսի, 2025

Չես կարող այս գործը և Պարոն Կարապետյանի եկեղեցում ունեցած ներգրավվածությունն առանձնացնել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Պահանջները, որոնք հնչեցվել են եկեղեցու հիերարխիայի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք հնչեցվել են աշխարհիկ իշխանությունների կողմից խախտում են ոչ միայն Հայաստանի սահմանադրությունը, կրոնի մասին օրենքը, այլև ամենակարևորը՝ եկեղեցու և պետության առանձնացումը, որը ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի ամենուր։ 

Երբ պետությունը ներխուժում է պաշտամունքի տաճարներ, դա միայն վտանգի և անհանգստության տեղիք է տալիս։ 45 տարի շարունակ ես պաշտպանել եմ Քրիստոսի զավակներին և այլ կրոնական հաստատությունների, բայց շատ հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեսնում եմ հիմա Հայաստանում, նման բան տեղի չի ունենում, նման գործելակերպը չի կարող նորմալացվել։ Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...