«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը․ «Փաստ»

26 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար», հերթական անգամ բացահայտում է Անկարայի և Բաքվի իրական նպատակներն ու հռետորաբանության անփոփոխությունը։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն և անընդհատ շրջանառության մեջ է պահում հենց «միջանցք» տերմինը։ Մինչ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում փորձում են խուսափել այս ձևակերպումից՝ խոսելով «ճանապարհների ապաշրջափակման», «Խաղաղության խաչմերուկի» կամ ԹՐԻՓ (TRIPP) ծրագրի և նմանատիպ այլ բանաձևումների մասին, Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով անգամ չեն փորձում քողարկել իրենց մոտեցումը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի սուր ու նյարդային արձագանք է առաջացնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայ հասարակության շրջանում, սակայն միտումնավոր և մշտապես կրկնում են այն։

Այս քաղաքականության հիմքում մի քանի հստակ հաշվարկ կա։ Նախ՝ թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում են հայ հասարակության ականջին սովորական դարձնել այդ բառը, բթացնել զգոնությունը և հոգեբանորեն նախապատրաստել հանրությանը իրենց պահանջների իրագործմանը։ Երկրորդ՝ նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հրաժարվել իրենց օրակարգից և հերթական պահանջից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային տրամաբանությամբ անցում ստանալու հարցում։

Ինչքան էլ Հայաստանի կառավարությունը վստահեցնի, որ խոսքը լինելու է բացառապես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող սովորական հաղորդակցական ուղու մասին, և փորձի տարբեր լոզունգներով ու մեղմացված ձևակերպումներով ներկայացնել գործընթացը, իրականությունն այլ է։ Անհնար է, որ նույնիսկ կառավարության կազմում կամ կառավարամերձ շրջանակներում գործող դիվանագետները՝ լավ իմանալով թուրքական պետության և հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դարավոր քաղաքականությունը, չհասկանան, որ այդ խոստումները պարզապես միֆ են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իրական ձգտումը հենց միջանցք ստանալն է։ Նրանք ոչ միայն իրենց հասարակություններին են այս նախագիծը մատուցում որպես «թյուրքական աշխարհը միավորող միջանցք», այլև միջազգային հանրության համար են ամրագրում իրենց քաղաքական հայտը։ Երբ մի կողմը խոսում է «ճանապարհի» մասին, իսկ մյուս կողմը՝ ամենաբարձր ամբիոնից պնդում «միջանցքի» բացման մասին, դա վկայում է ոչ թե տերմինաբանական տարընթերցման, այլ զիջումների շղթան շարունակելու և սեփական օրակարգը պարտադրելու հստակ ռազմավարության մասին։

Ի դեպ, Էրդողանի հայտարարությունից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ընդգծել. «Երեկ է հայտարարել՝ Սյունիքի ճանապարհին տալով «միջանցք» եզրույթը։ Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առաջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։ Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք...