Միասին կառուցելու ենք անվտանգ պետություն․ դա կարող է այն թիմը, ով ունի ամենափորձառու առաջնորդը․ Աննա Գրիգորյան

8 Մայիսի, 2026

 

«Ուղիղ ութ տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի պատը, Կիրանցի ճաքած պատը: Ութ տարի առաջ Կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում էին, որ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույնիսկ ծրագրում կետ ունեն Կաթողիկոսի հեռացման համար, բայց մենք վստահաբար սա թույլ չենք տալու և ես ուզում եմ մեզ լսող բոլորն իմանան, որ ինչպես անցնող տարիներին մենք մեր անզիջում պայքարը տվել ենք, առաջիկա մի ամսում մենք ջանք ու եռանդ չենք խնայելու իրավիճակը փոխելու համար: Եվ ես վստահ եմ, որ ամոթալի այս շղթան պետք է ուղղակի կոտրել և մենք դա անելու ենք միասին։ Մենք միասին կարող ենք ամուր պահել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մենք միասին կարող ենք պահել մեր ինքնությունը, մեր արմատները, մենք միասին վերականգնելու ենք մեր անքակտելի կապը Սփյուռքի հետ, միասին կարողանալու ենք ապահովել անվճար կրթություն բոլորի համար: Միասին կարող ենք հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվեն թշնամական զորքերը, իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը ուղղակի վերանա»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների...

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ...

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...