Միացյալ Նահանգները մեր հակառակորդն է. ի՞նչ, կլինե՞ն նոր զենքեր՝ բացի հայտնի «Տոմահավկ»-ներից. Մեդվեդև

23 Հոկտեմբերի, 2025

Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկումը, Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ նոր պատժամիջոցները․ ի՞նչ էլի` կլինե՞ն նոր զենքեր՝ բացի հայտնի «Տոմահավկ»-ներից, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ի և ԵՄ-ի վարքագիծը Telegram հարթակում:

«Եթե բազմաթիվ մեկնաբաններից որևէ մեկը դեռ պատրանքներ ունի, ահաˊ: Միացյալ Նահանգները մեր հակառակորդն է, և նրանց խոսուն «խաղաղարարն» այժմ լիովին սկսել է պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այո, նա դեռ միշտ չէ, որ ակտիվորեն կռվում է Բանդերայի Կիևի կողմից, բայց սա հիմա նրա հակամարտությունն է, ոչ թե ծերունի Բայդենի։ Նրանք, իհարկե, կասեն, որ նա այլ կերպ չէր կարող, նրան ճնշել են Կոնգրեսից և այլն։ Սա չի փոխում գլխավոր կետը. կայացված որոշումները պատերազմական գործողություններ են Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա Թրամփը լիովին դաշնակցել է խելագար Եվրոպայի հետ», — ասել է Մեդվեդևը։

«Սակայն Թրամփի ճոճանակի այս վերջին շարժումն ունի մեկ ակնհայտ առավելություն. այն թույլ է տալիս հարվածել Բանդերայի բոլոր թաքստոցներին բազմազան զենքերով՝ առանց հաշվի առնելու ավելորդ բանակցությունները։ Եվ հաղթանակի հասնել հենց այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Հողի վրա, այլ ոչ թե սեղանի հետևում։ Թշնամիներին ոչնչացնելը, այլ ոչ թե անիմաստ «գործարքներ» կնքելը», — հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...