Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետը փոխադարձ այցելություններ են արել Հայաստանի և Ադրբեջանի տարածք

5 Սեպտեմբերի, 2025

2025թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը: «ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն։...

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են...

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

ԱՄՆ-ն իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք կարծում ենք, որ այժմ, և, կարծում եմ, ռուսները նույնպես կհամաձայնեն դրա հետ, մենք, հավանաբար,...

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և...

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն․ Վարդևանյան

ԿԸՀ–ն քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։ «ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք...