Մեզ սպառնում են բավականին ծանր օրեր․ Արթուր Խաչատրյան

11 Նոյեմբերի, 2025

Այն, ինչ որ հիմա ներկայացվում է, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հայտարարց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թե՛ կլինկերը, թե՛ առմատուրան ու ամրանները օգտագործում են շինարարության մեջ: Տուրքերի բարձրացումը մի նպատակ ունի փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին: Եթե շուկան լիներ մեծ և ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ: Բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջ աճել, հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետ վերադարձի ժամկետը 25 թվականով Երևանով, շինարարությունը արագ աճեց քաղաքում, Երևանում, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալիս, որ մենք ունենք շինարարական բում մարզերում, խոսքը չի գնում Երևանին հարակից, երբ ասենք Աբովյանից ավելի հեշտ է հասնել Քանաքեռ, քան Քանաքեռից Երևան: 

Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել որպես մեգաթրենդի շուկայի նվազման, շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում: Տնտեսությունը, տնտեսական աճը, որի մասին վաղը կխոսեն և դիֆերամբներ կձոնեն, հիմնված է եղել շինարարության վրա: Ոչ արտահանելի շինարարության վրա, որը հասցրել է հագեցման կետին և մեզ սպառնում են բավականին ծանր օրեր նվազող տնտեսական աճով»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...