Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

4 Հունվարի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում «ոչ այնքան քողարկված» սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին՝ հայտարարելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի՝ թերևս ավելի բարձր, քան Մադուրոն»։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Վենեսուելան, հնարավոր է, վերջին երկիրը չէ, որը կենթարկվի ամերիկյան միջամտության։

«Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան»,- ասել է նա՝ նկարագրելով կղզին (որը ՆԱՏՕ-ի դաշնակից Դանիայի մասն է) որպես «ռուսական և չինական նավերով շրջապատված» տարածք։

Թրամփի պաշտոնը ստանձնելու պահից Դանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը ցանկություն է հայտնել տիրանալ Արկտիկայում գտնվող ռեսուրսներով հարուստ դանիական տարածքին՝ Գրենլանդիային՝ վկայակոչելով «անվտանգության նկատառումները»։

Թե՛ Դանիան, թե՛ Գրենլանդիան պնդում են, որ կղզին չի վաճառվում, և այն ինքը կորոշի իր ապագան։

Հիշեցնենք, որ հենց երեկ՝ հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը ռմբակոծել են Վենեսուելայի մայրաքաղաքը և առևանգել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը։ Այժմ նրանք Նյու Յորքում են, որտեղ շուտով կկանգնեն դատարանի առաջ՝ «թմրաահաբեկչական դավադրության» մեղադրանքով։

ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան մինչև իշխանության փոխանցումը։

Նմանատիպ նյութեր

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։ «Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը...

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...

Այսքան տարի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, դրանից ի՞նչ է փոխվել․ Արարատ Միրզոյան

  «Պետք չէ լինել մի տեղ, որտեղ ոչ դու ցանկություն ունես, ոչ մյուսները ցանկություն ունեն։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում՝ ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում...

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters...