Մեծամասշտաբ գազագողություն է իրականացվում. ինչու են իրավապահները լուռ․ «Ժողովուրդ»

25 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը գազագողության թեմայի վերաբերյալ, եւ ստացել ենք տեղեկություններ, որ իրավապահների կողմից կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն նրանց դեռ չի տվել նոր՝ ստուգաչափված, կապարակնքված հաշվիչներ: Անհասկանալի է, թե նրանք ինչ հիմքով են գազ ստանում եւ վաճառում, ինչպես են հարկեր վճարելու պետությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ «քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ. Կ. (Վիլեն Կարապետյանի)-ի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»: https://www.investigative.am/news/gazalcakayanner

Ըստ քննչական կոմիտեի՝ Վիլեն Կարապետյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող 18 գազալցակայաններում, որի համար, Կոմիտեի նախագահի որոշումներով, վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։

Եվ ահա 50 քննիչներից մեկը որոշել է, որ Վիլեն Կարապետյանը ոչ միայն պետք է վերադառնա Հայաստան (նա փախել էր գործի հարուցումից հետո եւ գտնվում էր հետախուզման մեջ), այլեւ Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանը մի փաստաթուղթ է տվել փաստաբանական կողմին, որ Վիլեն Կարապետյանը, որն իրենց իսկ վարույթով անցնող ենթադրյալ կեղծարարության եւ գազագողության հիմնական դերակատարն է, կարող է շարունակել նույն գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» դեռ ստուգաչափված հաշվիչներ չի տրամադրել Վիլեն Կարապետյանին պատկանող որեւէ ընկերության, այսինքն՝ օրինական հիմքերով Կարապետյանին պատկանող լցակայանները գազ չեն ստանում, սակայն արդեն գործում են. 5 հասցեները մեր ձեռքի տակ են: Անհասկանալի է նաեւ ՊԵԿ-ի լռությունը. որտեղի՞ց են այդ լցակայանները գազ ստանում եւ վաճառում, ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, եւ սպասում ենք նրանց պատասխաններին: Ինչպե՞ս է հնարավոր օրինական երկրում շարունակել գազագողությամբ զբաղվել եւ մնալ անպատիժ:

Փորձեցինք նաեւ գտնել Վիլեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն:

Հետաքննությունը շարունակվում է:»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 օրից հոկտեմբերն է, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները․ Հունիսի 19-20-ը կարկուտը մեծ վնասներ է հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի,...

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ 3 զոհ կա

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ 3 զոհ կա

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները

Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց է կատարել, ապա ավտոմեքենան վարել հանդիպակաց երթևեկելի գոտիով,...

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան...

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...