Մեծ-մեծ խոսելու ու պատասխան տալ չկարողանալու հետևանքը․ «Կարճ ասած»

31 Հոկտեմբերի, 2025

Հայաստանում ԱԺ նախագահ աշխատողին լրագրողները հարց են ուղղում, թե ինչու է ՔՊ-ն դեմ քվեարկել կամ խնդրել եվրոպացիներին դեմ քվեարկել արցախցիների վերադարձի մասին բանաձևին։ Հիշեցնեմ՝ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին, որը ներկայացվել էր Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել։ Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Այ դրան ՔՊ-ն դեմ է քվեարկել և հորդորել է, որ մյուսներն էլ դեմ քվեարկեն։ Ալենին հարց են տալիս, պատասխանում է․ «Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի»:

Այո, այս պահին ոչ մեկ չի կարող հայտարարել, որ ինքը կապահովի հայ մարդու վերադարձը Արցախ։ Այո, դա վաղն էլ ոչ ոք չի կարող երաշխավորել։ Հատկապես ՔՊ-ական իշխանությունը հազիվ իր անվտանգությունն է կարողանում ապահովել, էլ ուր մնաց՝ 150 հազար արցախցիների անվտանգությունն ապահովի։ Ավելին, դուք իսկի Հայաստանի ներսում բացի ձեզնից ոչ մեկի անվտանգությունը չեք կարողանում ապահովել։

Այդ բանաձևում կարևոր ձևակերպում էր՝ «միջազգային անվտանգային երաշխիքների ներքո» արտահայտությունը․ դա մարդը չի տալիս․ միջազգային անվտանգային երաշխիքը էն չէ, որ Թրամփը վոթսափի համարը տա-ասի բան լինի՝ զանգեք։ Միջազգային անվտանգային երաշխիքը նշանակում է, որ երբ գնում եք Բրյուսել, Պրահա, Գրանադա, Վաշինգտոն ու բաներ եք պայմանավորվում ինչ-որ, թղթի վրա ձևակերպված լինի, որ խաղաղության ապահովման, պահպանման, հարատևության համար երաշխավոր է հանդիսանում այսինչ պետությունը, այսինչ կազմակերպությունը, ինչպես նաև ՄԱԿ-ը, եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և այլն երաշխավորում են արցախցիների անվտանգ վերադարձը։ Էդ բանակցությունները նրա համար չեն, որ գնաք ու ինչ ուզեն՝ տաք, հետո Թրամփն ասի՝ Ալիևն ու Նիկոլը եկան Վաշինգտոն որպես թշնամի, բայց ստորագրելուց հետո թռան իրար գիրկ։ Ալիևին գրկելուց առաջ կամ էդ գործընթացի ժամանակ հիշեիր գերիների, անհետ կորածների, փախստականների մասին։

Ու էդ միջազգային երաշխիք գտնելն ու ստանալը իշխանության պարտավորությունն է։ Իշխանությունը միայն վայելքների համար չէ։ Ալեն Սիմոնյանի տակ որ դրել են 240 հազար դոլարանոց ավտոմեքենա, վրան էլ պարտականությունն են դրել խորհրդարանական դիվանագիտությամբ հասնելու էդ հարցերի լուծմանը։

Ու ինչ-որ ճառեր է ասում՝ «վերադարձեք իրականություն, մարդիկ են մահանում, ռմբակոծություններ են լինում, խնդիրը խոսքերով չէ»։ Լո՞ւրջ։ Ընդդիմությունը կարող է խոսել, առաջարկել ինչ համարում է ճիշտ․ ընդդիմության մեծ-մեծ խոսելով երկրի գլխին փորձանք չի գալիս, փորձանք գալիս է իշխանության խոսքերի ու գործողությունների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի էն ընդդիմադիրներից է եղել, որը խոսել է առանց մտածելու, քննադատել է ինչպես ուզել է կամ ինչքան տվել են, բայց նրա ընդդիմադիր խոսելու, գրելու պատճառով արցախցիները չեն դարձել փախստական․ իսկ այ հենց դարձավ իշխանություն և սկսեց նույն ձևի խոսել՝ առանց ինքն իր առաջ սահման ու չափ դնելու, ողբերգությունները հաջորդեցին մեկը մյուսին։ Մեր գլխին էս ամենի պատճառը, էս ողբերգությունները, որի միջով անցնում ենք ու դուրս չենք գալիս ՔՊ-ի, Ալենենց մեծ-մեծ խոսելն ու պատասխան տալ չկարողանալն է։ Էն որ արցախում հայ չկա, դա մեծ-մեծ խոսալու արդյունքն է։ Սկզբից խոսեիք հասկանալով՝ սրա մեջ չէինք ընկնի։

Ու էդ մարդը, որ ասում է՝ որևէ մեկը չի կարող ապահովել արցախցիների անվտանգ վերադարձ, նույնն ասում է՝ մենք պատրաստ ենք ապահովել Հայաստան այցելող թուրք-ադրբեջանական պատվիրակությունների անվտանգությունը, թող Էրդողանն ու Ալիևը գան Հայաստան, ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի: Արցախցիների անվտանգության հարցը չենք կարող ապահովել, բայց կապահովենք թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը։ Չենք էլ կասկածում։ Դուք կարողացաք ապահովել, որ Ադրբեջանի ազգային երազանքը՝ Արցախին տիրանալը, Շուշիում չայ խմելը, դառնա իրականություն:

Այո, վստահ ենք, որ կարող եք բոլոր ադրբեջանցիներին բերել, հարգել-պատվել, ձեր տանն էլ գուցե տեղ տաք։ Տոնածառն էլ երևի իրենց պատվին եք էսքան շուտ դնում։

Մյուս թեման, որին ուզում եմ անդրադառնալ, տոնածառն է, որը անկեղծորեն, զարմացրել է շատերին․ Հանրապետության հրապարակով անցնողները երկու օրէ  հարց են տալիս՝ հոկտեմբերն է, չէ՞, նոր տարվա օրերը չի փոխել Նիկոլը, չէ՞․ բա ինչի՞ են հոկկտեմբերին տոնածառ դնում։ Սրանք ուզում են ինչ-որ մի ձև տոնական մթնոլորտ ցույց տալ, ժողովուրդ ջան, մեզ մոտ կյանքը շատ ուրախ է, ուրիշ դարդ ու ցավ չունենք։ Բա հո 250 հազար դոլար չեն տվել տոնածառ առել, որ 15 օր դնեն ընդամենը․ հոկտեմբերին կդնեն, փետրվարին կհավաքեն, ու տարվա կեսը տոնածառ կլինի հրապարակում։ Նիկոլը կարող է հրաման ընդունել, որ տոնածառը իր ծննդյան օրից սկսած դնեն՝ հունիսի 1-ից։

Սրանք երկու բան են անում՝ ասֆալտ ու տոնածառ․ ասֆալտից տոնածառ սարքեք, կլուբնիկն էլ կախեք վրան, էն կոպեկ կոպեկ հետ բերած «Ռենջն» էլ դրեք տակը, ու թող Նիկոլը 7 կռուգ հեծանիվ քշի տոնածառի տակ։ Քաղաքացիներից մեկը, որ երևի դժգոհ էր գնաճից, ասում է՝ էս տարի լավ կլինի խաղալիքների փոխարեն տոնածառին կարագ կախեն։ Վատ բան չի ասում, կարագը էնքան է թանկացել, որ շատ մարդկանց համար, հատկապես՝ միայնակ տարեցների, նոր տարուց նոր տարի գնվող մթերք է։ Էս տարի ինչը թանկացել է՝ կախեք տոնածառին, կարագ, ձեթ, կարտոֆիլ, վարունգ։

Մի տարեց, որ հրապարակում փող էր հավաքում, ասում է՝ սրանց համար միշտ էլ նոր տարի է, կոկոսը ջարդում՝ հյութը խմում են, միլիոններ են աշխատում, իրենց ձմեռ պապին տարին 8 անգամ է գալիս՝ տան բանալիով․ դրա համար էլ երբ դնեն տոնածառը՝ նոր տարի է, իրենց համար են դնում։

Խորհրդարանում քննարկում են բյուջեի նախագիծը․ թոշակը չի ավելանում, նպաստը չի ավելանում, ավելանում է Նիկոլի աշխատակազմի բյուջեն, այն էլ՝ 4 մլն դոլարով։ Հարցնում են՝ ինչո՞ւ չեք ավելացնում թոշակը, ֆինանսների նախարարը պատասխանում է՝ որ ավելացնենք, թոշակառուն ավելի վատ կապրի։ Էն որ մինիստրի աշխատավարձը 750 հազարից դարձրին մեկուկես միլիոն, դրանից ավել կտրուկ բարձրացում չկա, բայց չասացին՝ որ բարձրացնենք, նախարարների կենսամակարդակը կընկնի։ Բայց հենց հերթը հասավ թոշակներն ավելացնելուն, ասում են՝ չէ, չենք կարող կտրուկ բարձրացնել, կենսամակարդակը կընկնի։ Կտրուկ մի բարձրացրեք, մանր- մանր բարձրացրեք, 3 տարի է՝ չեք բարձրացրել ոչ մի դրամ, բայց կտրուկ թանկացումներ են եղել։ Ժողովուրդ ջան, ասում են՝ թոշակները հաջորդ տարի չեն բարձրանա, նվազագույն աշխատավարձը չի բարձրանա, դրա փոխարեն 2,5 մլրդ դոլար բյուջեից կվճարվի Նիկոլի վերցրած արտաքին պարտքի սպասարկմանը, բայց ժողովրդի համար էլ նորություն կա՝ տոնածառը հոկտեմբերից ենք դնում, կարող են գալ տակը թռվռալ, սոված փորին պարելը ավելի հեշտ է։

Կարճ ասած՝ սրանք խոստացել էին, որ ժողովուրդը լավ է ապրելու, անվտանգ է ապրելու, Արցախի հետ միասին է ապրելու, երջանիկ է ապրելու։ Հետո ասացին՝ չէ, քանի Քոչարյանը չի նստել, լավ չեք ապրելու, հետո՝ քանի Արցախը չենք հանձնել, լավ չեք ապրի․ հետո՝ քանի ասում ենք Արարատը մերն է, լավ չենք ապրի․ հետո՝ քանի կաթողիկոսը ՔՊ-ական չի եղել, լավ չեք ապրելու․ ու ՔՊ-ի խոստացած լավ ապրելու համար, փաստորեն, հլը լիքը արժեքների վրայով պետք է անցնել։ Իրոք անցնում են, բայց լավ ապրում են միայն իրենք՝ ՔՊ-ականները։ Ժողովուրդն էլ վատ է ապրում ՔՊ-ականների պատճառով։ Մարդկանց կեղեքում են, երկիրը թալանում են, հանձնում են, իրենք հարստանում են ու ում կարողանում են՝ տոնածառի փայլերով՝ հիմարացնում։

Ու միակը, իրենցից բացի, որ էդ ամենից գոհ է, Ալիևն է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...