Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ. ՄԷԳ

21 Ապրիլի, 2026

Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ, հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների 84 օբյեկտ, որոնցից 34-ը լուրջ կամ շատ լուրջ վնասներ են կրել։ Նա այս մասին հայտարարել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

Բիրոլը նշել է, որ Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։ Նա հավելել է, որ օրական մոտ 13 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով, մինչդեռ համաշխարհային պահանջարկը կազմում է մոտ 100 միլիոն բարել։

ՄԷԳ-ի ղեկավարը նաև հայտնել է, որ հակամարտության ընթացքում բնական գազի մատակարարումների կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ խորանարդ մետր։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե նավագնացությունը արագ վերականգնվի, նավթի և գազի մատակարարումները պատերազմից առաջ եղած մակարդակին վերադարձնելը ժամանակ կպահանջի, իսկ վնասված օբյեկտներից մի քանիսի վերականգնումը կարող է տևել առնվազն երկու տարի։

Բիրոլը հավելել է, որ ներկայումս Պարսից ծոցում կա ավելի քան 200 նավթատար նավ և մոտ 10 հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող նավ։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...