Մեր տարածաշրջանը չի դիմանա մեկ այլ լարվածության․ Մեհդի Սոբհանի

Ապր 3, 2025

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած ցանկացած ձևաչափի՝ խաղաղության հաստատման, հրադադարի պահպանման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Դրա մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա կարծիքով՝ այդ առումով «3+3»-ը լավ ձևաչափ է, որի օգնությամբ հնարավոր է հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա պարզաբանել է, որ Իրանը կողմ է սահմանին խաղաղության և հանգստության հաստատմանը և կարծում է, որ պետք է խուսափել լարվածության աճի հանգեցնսղ ցանկացած քայլից։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածություն կցուցաբերեն և կկարողանան անցնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ « Մեր տարածաշրջանը չի դիմանա մեկ այլ լարվածության։ Հուսով ենք՝ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղությանն ու հանգստությանը միտված սկզբունքներին։ Մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մեր շփումների ընթացքում խրախուսում ենք կողմերին գնալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,– ընդգծել է Սոբհանին։

 

 

Նմանատիպ նյութեր

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ապրիլի 28-ին հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ոչ ամբողջական տեսագրությունը, որում նախկին նախագահը պատասխանում էր ուսանողների և դասախոսների հարցերին։ Օրեր անց «Սիվիլնեթի» փաստերի ստուգման...

Հնդկաստանի աճող հզորությունը բավարար է, որպեսզի վճռի վերջնականապես լուծել Պակիստանի հարցը. Արա Պողոսյան

Հնդկաստանի աճող հզորությունը բավարար է, որպեսզի վճռի վերջնականապես լուծել Պակիստանի հարցը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հնդկաստանի Զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական օպերացիա «Սինդուր» անվամբ։ Ըստ հնդկական կողմի, հարվածները հասցվել են ահաբեկչական խմբերի ճամբարներին Պակիստանի հսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում։ Պակիստանյան...

Հուսով եմ՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարվածները շատ արագ կավարտվեն. Թրամփ

Հուսով եմ՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարվածները շատ արագ կավարտվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարվածները երկար չեն տևի։ «Հուսով եմ՝ սա շատ արագ կավարտվի: Գիտեինք, որ ինչ-որ բան է տեղի ունենալու։ Նրանք միմյանց դեմ կռվել են երկար ժամանակ՝ տասնամյակներ և նույնիսկ դարեր»,- ավելացրել է...

Իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով. Սարգսյան

Իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով. Սարգսյան

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա։ Այս մասին գրել է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը: «Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի...

Մենք օրական ստանում ենք 22 000, պարեկը՝ 11 000, սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․ «Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում...